Դրամապանակ

ՀՀ ոստիկանությունը 2018 թվականին կոռուպցիայի ավելի շատ դեպք է բացահայտել, քան 2017–ին

23
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 5,7 միլիարդ դրամի վնաս է բացահայտվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Նախորդ տարի ոստիկանությունը կոռուպցիայի դեպքերի ավելի մեծ աճ է գրանցել, քան 2017 թվականին։ 2018 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։

«2018 թվականին արձանագրված հանցագործությունների թիվն աճել է 11,2%–ով (2267–ով ավել)` կազմելով 22551 դեպք», – ասաց Ղուկասյանը։

Հիմնականում աճը գրանցվել է երկու ոլորտում։ Առաջինը կոռուպցիայի հետ կապված հանցագործություններն են։ Արձանագրված դեպքերի թիվը 634–ից հասել է 1353 դեպքի (2,5 անգամ աճ)։

Ղուկասյանը նշեց, որ դրանց հայտնաբերումը իրավապահների համար ավելի բարդ է, և սա պետք է հասարակությանը ոչ թե անհանգստացնի, այլ հակառակը։

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետությանը, կազմակերպություններին ու մասնավոր անձանց 5,7 միլիարդ դրամի վնաս է հասցվել։ 2017 թվականին այդ ցուցանիշը միայն 735 միլիոն էր կազմել։

Երկրորդ ոլորտը, որում զգալի աճ է գրանցվել, սեփականության (գույքի) դեմ ուղղված հանցագործություններն են։ 2017 թվականին մոտավորապես ¼ աճ է գրանցվել (8,1–ից 10,1 հազար դեպք)։

23
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Նոր հայի» նոր կերպարը, կամ կոռուպցիայի դեմ պայքարը շատ չի տպավորում, բայց մտահոգում է
Քաոս Երևանի փողոցներում. «կոռուպցիայի օրոք» կարգուկանոնին ավելի լա՞վ էին հետևում
Կոռուպցիայի դեմ պայքար. ինչ կարևոր պահ է սպրդել Փաշինյանի կառավարության ուշադրությունից
Կոռուպցիա՞ն էլ «իներցիայով» կվերադառնա. պարգևավճարներ «Թավշյա հեղափոխություն» ՇՍՊԸ–ում