ՀՀ ոստիկանություն

30 համաներվածները 42 նոր հանցագործություն են կատարել. Ոստիկանություն

258
Համաներվածների նկատմամբ հսկողությունն անհրաժեշտ է, բայց օրենքը թույլ չի տալիս այն լիարժեք իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Համաներում հայտարարելուց հետո հանցավորության կտրուկ աճի մասին հանրության մտահոգություններին այսօր հրավիրած ասուլիսում պատասխանել է Ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Ղուկասյանը։

Նրա խոսքով` ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել էր հատուկ հսկողություն սահմանել համաներումով ազատ արձակված անձանց նկատմամբ, այդուհանդերձ 581 համաներվածներից 30-ն արդեն հասցրել են այս ամիսների ընթացքում 42 նոր հանցագործություն կատարել` 1 ավազակություն, 28 գողություն, որից 10–ը` բնակարանային։

Անդրադառնալով համաներումների ու կրկնահանցագործությունների կապին` Արմեն Ղուկասյանը նշեց. «Նման հետազոտություն ոստիկանությունում արվել է ուղիղ 10 տարի առաջ։ Դրա արդյունքները ցույց են տալիս, որ համաներումից հետո հաջորդ տարի մենք ունենում ենք հանցագործությունների բավականին մեծ աճ։ Կա նման կապ։ Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ այդ մարդասիրական քայլը, որ պետությունը հանդես է բերում հանցագործների նկատմամբ, սխալ է։ Սա քրեական քաղաքականության մասն է։ Պարզապես նման մարդիկ պետք է լինեն տեսադաշտում, պետք է լինեն հսկողության տակ»։

Բայց այսօր գործող օրենսդրությունը նման լիարժեք հնարավորություն չի ընձեռում։

Հիշեցնենք` 2018թ.–ի վերջին ընդունվեց Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին օրենք, որի համաձայն` պատժի հետագա կրումից առաջնահերթ ազատվեցին առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, հղի կանայք, երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցողները, մինչև երեք տարեկան երեխա ունեցողներն ու 60 տարին լրացած անձինք։

 

258
թեգերը:
Հայաստան, ՀՀ Ոստիկանություն
Ըստ թեմայի
Երբ մարդիկ անպատժելիություն են զգում. փաստաբանների հալածանքը ռիկոշետ կլինի իշխանության վրա
Նախկին մարզպետի որդու ավտոմեքենայից գողացել են փաստաթղթերն ու խոշոր գումար
Համաներման հակառակ երեսը. ինչո՞ւ է Հայաստանում աճում հանցագործությունների թիվը
Գրիգոր Արեշյան

Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը

0
Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում` Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երևանում մահացել է Հայաստանի ամենահայտնի հնագետներից մեկը` Գրիգոր Արեշյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ 71–ամյա Արեշյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել։

Արեշյանը ծնվել է գիտնականների ընտանիքում։ 1991-92 թվականներին հրավիրվել է պետական ծառայության, եղել է Հայաստանի պետնախարար (այս պաշտոնը գոյություն է ունեցել մինչև 1995 թվականը)։

Ավելի ուշ մեկնել է ԱՄՆ, որտեղ դասավանդել է Չիկագոյի և Լոս Անջելեսի (UCLA) համալսարաններում ։ Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500-ամյա ոտնամանը

«Հիմա երկար խոսել չեմ կարող, դժվար է առանց հուզմունքի հիշել։ Շուտով մենք մահախոսական կկազմենք, որում կրկին կպատմենք այդ մարդու ձեռքբերումների մասին։ Նա Երևանի պետական համալսարանի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիրներից էր, պեղումներ է կատարել Արենիում և մի շարք այլ վայրերում, որոնք վերաբերում են մեր հնագույն պատմությանը: Բացի այդ, նա գիտեր ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն, աշխատանքներ էր հրատարակում աշխարհի առաջատար հնագիտական պարբերականներում։ Նրա սկսած նախագծերից շատերը դեռ պետք է ավարտին հասցվեն»,– ասաց Ավետիսյանը։

Նշենք, որ Գրիգոր Արեշյանի պապը՝ Գրիգոր Արեշյանը, Խորհրդային Հայաստանում հիմնադրել է Հայաստանի առաջին մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը, ապա՝ դրան կից մանկաբարձական դպրոցը (1920), որտեղ դասավանդել է մանկաբարձություն և գինեկոլոգիա։ Նրա անունով է կոչվել Երևանի 1-ին հիվանդանոցի մանկաբարձական կլինիկան։

 

0
Город Алаверди, Лори

Չստացված գողություն Ալավերդիում․ դիմակավորված ու զինված հարձակվել են զարդերի խանութի վրա

13
(Թարմացված է 15:01 03.08.2020)
Զինված անձինք հարձակվել են վաճառողուհու վրա, կապել նրա բերանն ու ձեռքերը, բայց այդպես էլ չեն կարողացել խանութից գողություն անել։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Դիմակավորված և զինված երկու անձ փորձել են թալանել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Մանկիկ» ոսկե զարդերի խանութը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին, առավոտյան 09:00-ի սահմաններում։ Երկու հոգի մտել են խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կապել նրա բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ, նրա կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով, պահանջել և վերցրել են խանութի չհրկիզվող պահարանի բանալիները: Սակայն նրանք ո՛չ բանալիներով, ոչ էլ դեպի չհրկիզվող պահարանն ուղղված կրակոցներով չեն կարողացել բացել այն և փախել են։

Ըստ ՔԿ տեղեկությունների՝ այնտեղ կային շուրջ 10 մլն դրամ արժողությամբ զարդեր։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ապօրինի զենք կրելը):

Ավազակային հարձակում Սյունիքում. դանակի սպառնալիքով կնոջից զարդեր ու հեռախոս են գողացել

Համաձայն shamshyan.com կայքի տեղեկությունների՝ խանութը պատկանում է ոստիկանության նախկին աշխատակից Գարեգին Հախինյանին։

Ձեռնարկվում են գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

13
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, ավազակային հարձակում, դիմակ, խանութ, Ոսկի, Ալավերդի, գողություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ
Ավազակային հարձակում է կատարվել Երևանի հանրախանութներից մեկում. տեսանյութ
Ավազակային հարձակում Լոռու մարզում. թալանել են 75–ամյա կնոջը