«Նուբարաշեն» ՔԿՀ

Քրեական գործ է հարուցվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանի դեպքի առթիվ

44
(Թարմացված է 21:06 29.01.2019)
Ձեռնարկվում են գործողություններ՝ կալանավորի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները:

2019թ. հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 06:30-ին, քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման  բաժնի ստացիոնար հիվանդասենյակում հանկարծամահ է եղել 2018թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում հացադուլ իրականացրած և վերականգնողական փուլ անցնող կալանավոր Մհեր Եղիազարյանը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու առիթ և բավարար հիմքեր՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կալանավորի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

44
Ըստ թեմայի
Հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Չփորձե´ք հորս մահվան հանգամանքն օգտագործելով ինքնահաստատվել. Եղիազարյանի տղայի գրառումը
Ո՞վ է մեղավոր Մհեր Եղիազարյանի մահվան համար. Արտակ Զեյնալյանը պարզաբանումներ է ներկայացրել