Փաշինյանն ու Մեդվեդևը

Փաշինյանն ու Մեդվեդևը զրուցել են հեռախոսով

70
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները համագործակցության հարցեր են քննարկել։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և երկկողմ հարաբերությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նրանք հունվարի 25-ին հանդիպել էին Մոսկվայում։

Ռուսաստանը Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողն է։ 1991թ–ից ռուսական ներդրումները Հայաստանում կազմել են մոտ 6,1 միլիարդ դոլար։

70
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (776)
Ըստ թեմայի
ԵԱՏՄ միասնական էներգաշուկա․ արդյո՞ք գործընկերները ականջալուր կլինեն Փաշինյանի կոչերին
Կարապետյանն ընդունել է Փաշինյանի առաջարկը
ԵԱՏՄ–ում հեղափոխություններ չեն սիրում. Փաշինյանը` միությունում աշխատելու ծրագրերի մասին