«Գյումրին առանց տնակների» տնօրենի ասուլիսը

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկա և նախկին տնօրենների կռիվը թեժանում է

393
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկա տնօրենը մեղադրում է նախկին տնօրենին ֆինանսական չարաշահումների մեջ:

ԵՐԵՎԱՆ, 29 hունվարի — Sputnik. «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը հիմնադրամի  նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին մեղադրում է ֆինանսական չարաշահումներ կատարելու մեջ:

Այս մասին այսօր նա հայտարարեց մամուլի ասուլիս  ժամանակ։

«Իմ այս հայտարարությունն անակնկալ է հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամի համար, քանի որ իրենք տեղյակ չեն եղել այդ փաստից: Իրենց ներկայացվել է կեղծ  հաշվետվություն՝  թվերը փոխած»,-նշեց  Մհեր  Խաչատրյանը՝  փաստելով, առաջիկայում այդ  փաստերը նախ կներկայացնի  հոգաբարձուների անդամներին, ապա նաև իրավապահ մարմիններին:

Ի  հակադրություն այս հայտարարությանը,  Ղարիբ Հարությունյանը, իմանալով ասուլիս մասին, ավարտին ժամանեց մեդիա կենտրոն և հայտարարեց, որ Մհեր  Խաչատրյանն ինքնակոչ է և իրավունք չունի առանց հիմնադրամի հոգաբարձուների  որոշում կայացնել և նման ասուլիս  կազմակերպել: «Սա  հիմնադրամի կանոնադրության խախտում է:  Հիմնադրամի տնօրենը  զբաղված է ինքնագործունեությամբ: Ավելին` հիմնադրամի հանձնում ու ընդունում չի եղել, և ներկայիս տնօրենը չի տիրապետում պաշտոնական տեղեկատվության»,-նշեց Ղարիբ Հարությունյանը: Վերջինս կոչ արեց  իրավապահ մարմիններին զբաղվել իր իրավահաջորդի կողմից արված  հայտարարությամբ` այն որակելով որպես զրպարտություն:

Իր հերթին Մհեր Խաչատրյանը լրագրողներին  հավաստիացրեց, որ չարաշահումները ոչ միայն պետական կառույցների կողմից են եղել, այլ նաև բնակարան տրամադրող բարեգործական կառույցների և անհատների: Փաստեր Մհեր Խաչատրյանը խոստացավ հրապարակել ավելի ուշ:

Հիշեցնենք` օրեր առաջ, «Գյումրին առանց տնակների»  հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի դիմումը հիմք ընդունելով, Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվել 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացում տեղ գտած հնարավոր չարաշահումների մասին:

Հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերի 1-ին Գյումրու համայնքի կողմից: Համայնքային կառույցն ունի կանոնադրություն, հոգաբարձուների խորհրդի 21 անդամ: Ի դեպ, հոգաբարձուների խորհրդը ի սկզբանե նախագահել է  Շիրակի թեմի առաջնորը։ Հոգաբարձուների խորհուրդն այս պահին ղեկավարում է  հայտնի բժիշկ Ֆելիքս Գրիգորյանը: Հիմնադրամը մինչ օրս տրամադրել է 29 սոցիալական բնակարան:

393
թեգերը:
Գյումրի
Ըստ թեմայի
Գյումրին զարգացնել սեփական օրինակով. Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ երկօրյա այցով Շիրակում էր
Վայրկյանների ընթացքում ավերակների վերածված քաղաքը. արխիվային տեսանյութ
«Գեներալ-գուբերնատորը», մարզպետն ու նախկին քաղաքապետը. ովքե՞ր են Գյումրվա ռեյտինգայինները