2018–ի մարտի 1

Մարտի 1–ի գործը սկզբունքային է Հայաստանի, այլ ոչ թե ինձ համար. Փաշինյան

146
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում պետք է պարզեն, թե ինչ է տեղի ունեցել 2008թ.–ին, և ինչու է այդ ժամանակ մահացել 10 մարդ։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը սկզբունքային է ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ ամբողջ Հայաստանի համար։ Այդ մասին Փաշինյանը հայտարարել է ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել պաշտպանների` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին միջնորդությունը:

Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի մասին հաղորդավարի հարցին` Փաշինյանը ասել է.

«Դա սկզբունքային գործ է ոչ թե ինձ, այլ Հայաստանի համար։ Եթե տասը քաղաքացի է մահացել, ապա դա չի կարող հենց այնպես անցնել, գնալ։ Պետք է պարզել, թե ինչ է տեղի ունեցել», – հայտարարել է նա։

Փաշինյանի խոսքով` Մարտի 1–ի գործը կրկին քննվում է, քանի որ Հայաստանի ՔՕ համաձայն դրա վաղեմության ժամկետը չի սպառվել։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019թ–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

146
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (173)
Ըստ թեմայի
Արմեն Գևորգյանը չի կալանավորվի
Քոչարյանի դեմ մեղադրանքը իրավական տգիտություն է. փաստաբանը` մարտի 1–ի գործի մասին
Հայաստանը դարձել է «իզգոյ» ՀԱՊԿ–ում. Շարմազանով