Վլադիմիր Կարապետյան

Կարապետյանն ընդունել է Փաշինյանի առաջարկը

1419
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը կգլխավորի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նախկին անդամը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ԱԳՆ–ի նախկին մամուլի խոսնակ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նախկին անդամ Վլադիմիր Կարապետյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ դառնալու առաջարկը։ Նա այս մասին գրել է Facebook–ի իր էջում։

«Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում: Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը, և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում»,– գրել է նա:

Կարապետյանն ավելացրել է, որ իր համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն:

Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար:

1419
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հույս ունեմ` չմտածեցիք, թե թղթերը խառնել եմ». Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը
«Իմ քայլի» յուրաքանչյուր նիստը վերածվում է անվերջանալի լեզվակռիվների. «Հրապարակ»
Փաշինյանի աշխատակազմը կսկսի թվային թուղթ օգտագործել. լուսանկար