00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Գևորգյանը չի կալանավորվի

© Sputnik / Asatur YesayantsАрмен Геворкян в здании Апелляционного суда (17 января 2019). Еревaн
Армен Геворкян в здании Апелляционного суда (17 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերաքննիչ դատարանը որոշեց, որ նախկին փոխվարչապետը պետք է մնա ազատության մեջ:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բաղդասարյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի՝ Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը։

Армен Геворкян перед зданием Апелляционного суда (17 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Խնդրեցի, որ իմ գործը քննվի հանգիստ մթնոլորտում. Արմեն Գևորգյան

Վերաքննիչ դատարանի որոշման մասին հայտնեց հենց Գևորգյանը` դուրս գալով դռնփակ նիստից։

Նա տեղեկացրեց նաև, որ դատարանը միաժամանակ մերժել է նաև Գևորգյանի պաշտպանի ներկայացրած բողոքը, որով նա դատարանից խնդրում էր հաստատված համարել իր պաշտպանյալին ներկայացված փողերի լվացման մեղադրանքի հիմնավոր կասկածի բացակայությունը։

Ըստ Գևորգյանի` դատարանի որոշման պատճառաբանական մասն իրենք դեռ չեն ստացել և հրաժարվեց հայտնել դատարանի որոշման վերաբերյալ իր կարծիքը։

«Այնպիսի տպավորություն է, թե դուք ուզում եք, որ ես անպայման կալանավորվեմ»,– լրագրողների բազմաթիվ հարցերին հումորով արձագանքեց Արմեն Գևորգյանը։

Գևորգյանի փաստաբան Էրիկ Գրիգորյան էլ լրագրողներին հայտնեց, որ դատարանը փաստորեն իր որոշմամբ փաստեց, որ Գևորգյանին կալանավորելու հիմքեր չկան։

«Կալանավորման հիմքերից վարույթն իրականացնող մարմինը նշել էր թաքնվելը, քննությանը խոչընդոտելը, որը կարող է դրսևորվել վարույթի մասնակիցների վրա ճնշումներ գործադրելով։ Որևէ ապացույց, որոնք նման ենթադրություն կառաջացնեին, վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացրել»,– ասաց փաստաբանը` միաժամանակ հավելելով, որ նախաքննական մարմինը նման ապացույց ներկայացնելու պարտավորություն չունի։

Էրիկ Գրիգորյանը հայտարարեց նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշումը իրենք բողոքարկելու են նաև Վճռաբեկ դատարանում։

Адвокат Эрик Алексанян ответил на вопросы журналистов (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ շփում չի եղել և չի լինելու. Արմեն Գևորգյանի պաշտպան

Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու` ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:Մեղադրանքը հիմնված է` Wikileaks-ի այն հրապարակմանը, որի համաձայն Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում կա, որ ինքը որոշում կայացնի Սերժ Սարգսյանին օգտին: Ըստ ՀՔԾ պետի` վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա։

Այս մեղադրանքով Արմեն Գևորգյանին 6 տարվա ազատազրկում է սպառնում։

Նրա նկատմամբ նախապես կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրություն:

2018 թ.-ին Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետն էր: Մինչ այդ տարբեր ժամանակահատվածներում նա աշխատել է որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի առաջին օգնական, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: 2007-2008 թթ.-ին, ինչպես նաև 2016թ.-ի հունիսից հոկտեմբեր եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2018թ–ի դեկտեմբերի 14–ին Երևանի Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի քարտուղար Ամեն Գևորգյանին կալանավորելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։ Նախաքննական մարմինը որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։

Արմեն Գևորգյանն իրենց առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Լրահոս
0