Գևորգ Կոստանյան

Գևորգ Կոստանյանը քննություն չի հանձնել. ՀՔԾ–ն հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվությունից

82
Հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է մամուլի հրապարակմանը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունում պետի տեղակալի թափուր հաստիք չկա, և նման քննություն չի անցկացվել։ Այս մասին նշված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ։

Ծառայությունն այսպիսով հերքել է այսօր «Ժամանակ» օրաթերթի հրապարակած տեղեկությունը, ըստ որի Գևորգ Կոստանյանը «քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար»։

ՀՔԾ–ն միաժամանակ նաև «Ժամանակ» օրաթերթին հորդորում է զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց ու ապատեղեկատվություն տարածելուց:

82
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
ՀՔԾ-ն հաստատեց` Միհրան Պողոսյանի օֆշորային գործը վերաբացվել է
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին դատի են տվել
Քոչարյանի մեղադրանքը ծիծաղելի է, ՀՔԾ պետի հայտարարությունն` ամոթալի. Բալասանյան