Մովսես Հակոբյան

Արցախի զինված ուժերի ներգրավվածություն չի եղել. Մովսես Հակոբյանը` Մարտի 1-ի դեպքերի մասին

63
Նախկին նախարարը հերքում է տեղեկությունն այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը մասնակցել է 2008թ–ի մարտի 1–ին ցուցարարներին ցրելու գործողություններին։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. 2008 թվականին Արցախի զինված ուժերը չէր ներգրավվել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ և Արցախի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը։

Նա նաև նշեց, որ տեղեկություն չունի 2008թ–ին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ տարբեր անձանց մեղադրանքների վերաբերյալ։

«Իրավաբանությունից հեռու եմ, տեղյակ չեմ, ես Արցախի պաշտպանության նախարարն եմ եղել այդ ժամանակ, Արցախի զինված ուժերի ներգրավվածություն չի եղել», – ասաց նա։

Հակոբյանը չպատասխանեց նաև հարցին, թե օրինակա՞ն է համարում «№0038 հրամանը»։ Հարցին, թե ինքն ինչպե՞ս կգործեր, Մովսես Հակոբյանն ասաց` կարձագանքեր զինվորականի նման, որը պետք է կատարի ցանկացած հրաման։

Հիշեցնենք, որ մարտի 1-ի գործի շրջանակներում Միքայել Հարությունյանը ճանաչվել է մեղադրյալ և իր նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008-ի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի:

Քննչական մարմինը կարծում է, որ 2008թ–ի մարտի 1–ի երեկոյան զինված ուժերն ու ոստիկանական ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում հատուկ գործողություններ են իրականացրել` զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցրելով հավաքվածներին։ Դրա հետևանքով հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, 10–ը` մահացել։

63
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (248)
Ըստ թեմայի
Մարտի 1-ը գործիք էր նախ Փաշինյանի դեմ, ապա Քոչարյանի. Ալումյանը` 0038–ի ու գեներալի մասին
Որտեղի՞ց է վերցված մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի հրամանագիրը
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը կկալանավորվի
«Մարտի 1»–ի գործով մասնագետը կգլխավորի ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովը
«Մարտի 1-ի գործը». Ռոման Բաբայանը ողբերգական իրադարձությունների մասին ֆիլմ է նկարահանել
Մարտի 1-ի մասին հրապարակումներն ազդում են բանակի վրա. նախարար
Լաբորատորիա. արխիվային լուսանկար

Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 4 նոր լաբորատորիա կգործի

13
(Թարմացված է 12:05 07.07.2020)
Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի քանակը կավելանա. օրական 3000 թեստավորում կիրականացվի։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 4 նոր լաբորատորիա կգործի։ Մամուլի ասուլիսի ժամանակ լուրը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` խոսելով Հայաստանում արվող թեստերի քանակի հնարավոր աճի մասին։

«Նոր լաբորատորիաներ կգործեն Իջևանում, Մարտունիում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Արաբկիր» ԲԿ–ներում։ Նոր ՊՇՌ սարքեր, պահարաններ ենք գնում հիմա, քանի որ եթե ուզում ես ունենալ լավ, որակյալ, հավաստի աղբյուրներով լաբորատորիա, պետք է հսկայական ջանքեր գործադրես։ Այնպես չէ, որ համաճարակաբաններն ու մենք չենք կարծում, որ թեստավորման քանակը պետք է ավելացնել, սակայն այնպես էլ չէ, որ չենք ավելացրել»,–ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ եթե այսօր Հայաստանում օրական շուրջ 2500 կորոնավիրուսի թեստավորում է իրականացվում, ապա առաջիկայում դրանց թիվը կավելանա ու կհասնի 3000–ի։

1-3 շաբաթում միայն պետպատվերով իրականացվող թեստերի քանակը կհասնի 3000–ի, իսկ մասնավոր կենտրոնների թեստավորման թվերն էլ որ գումարվեն դրան, կդառնա, որ օրական 4000 թեստ է արվում Հայաստանում։

Թորոսյանը վստահեցրեց, որ որևէ մեկը դուրս չի մնում գործընթացից, այսինքն` ախտանշաններով բոլոր քաղաքացիներին թեստավորում են։

Նա նշեց, որ եղել են դեպքեր, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի փայտիկներ չեն ունեցել, սակայն բուն թեստի դիֆիցիտ չի եղել։

Եթե կորոնավիրուսով վարակվել ու լավացել ենք, երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան

Նախարարը վստահեցրեց` 160 000 փայտիկներ են գնել, ինչպես նաև 60 000 թեստ։ Նա հիշեցրեց, որ շուտով հայկական արտադրության թեստերն էլ «կմիանան» գործընթացին։

Հիշեցնենք` հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29 285 դեպք, որոնցից 16 907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 711 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 125 088 թեստավորում:

Կորոնավիրուսը շարունակում է գրավել աշխարհը. հակավարկանիշի առաջատարների եռյակը փոխվել է

13
թեգերը:
Հայաստան, թեստ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանում արտադրված կորոնավիրուսի թեստերը շուտով կհայտնվեն հիվանդանոցներում
Հայաստան հասած նոր թեստերի պատասխանը 75 րոպեում պարզ կլինի
Տիգրան Ավինյանը կարևոր թվեր է հրապարակել. 100 000 հայկական արտադրության թեստ կունենանք
Քիմ Քարդաշյան. արխիվային լուսանկար

Դրամական միջոցների հանգանակություն. Քիմ Քարդաշյանը որոշել է օգնել Հայաստանի փոքր բիզնեսին

22
(Թարմացված է 11:52 07.07.2020)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Հայաստանում բազմաթիվ փոքր ձեռնարկություններ ստիպված են կրճատել արտադրությունն ու աշխատանքից ազատել աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գումար է հավաքում «Հայաստանի աջակցության հիմնադրամ» հարթակի միջոցով` օգնելու համար կորոնավիրուսի համավարակից տուժած միկրոձեռնարկություններին։

««Հայաստանի աջակցության հիմնադրամը» դրամական միջոցների հավաքագրում է սկսել։ Նպատակը Հայաստանի փոքր բիզնեսին աջակցելն ու COVID-19–ի հետևանքների դեմ պայքարն է», –Facebook–ի իր պաշտոնական էջում հայտնել է Քարդաշյանը։

Նա նշել է, որ ֆինանսների բացակայության պատճառով մի շարք փոքր ընտանեկան ձեռնարկություններ ստիպված են արտադրությունը կրճատել մինչև 90%, ինչպես նաև աշխատանքից ազատել աշխատակիցներին։

«Մասնակցեք Հայաստանի աջակցության հիմնադրամի հանգանակությանն ու սատարեք բիզնեսին», – հավելել է Քարդաշյանը։

Նշենք, որ Քարդաշյանը բազմիցս է նշել Հայաստանին օգնելու իր մտադրության մասին։ Անցած տարի նա այցելել է պատմական հայրենիք, որտեղ ելույթ է ունեցել երկրում առաջին անգամ կայացած WCIT–ի (ՏՏ համաշխարհային կոնգրես) ժամանակ։

«Այդ ժամանակ հայերը կդառնան թիվ 1 ազգը»․ Քանյեն կատակո՞ւմ է նախագահի թեկնածության հարցում

22
թեգերը:
Փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ), բիզնես, կորոնավիրուս, Հայաստան, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը Գառնիում արված լուսանկարով շնորհավորել է ավագ դստեր` Նորթի ծննդյան օրը
Քիմ Քարդաշյանի ամուսինը «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել. լուսանկար
Ժամանակն է, որ իրականություն դարձնենք ԱՄՆ–ի հույսերը. Քիմի ամուսինը ձեռնոց կնետի Թրամփին