00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տղերք, ո՞ւմ և ինչի՞ տեղ եք դրել». Աշոտյանը գրել է իր մտահոգությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsВыборы президента Армении в Национальном Собрании
Выборы президента Армении в Национальном Собрании - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահն իշխանությանը հորդորում է խոստովանել, որ տապալել են Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մեկնաբանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների մասին և իր դիտարկումները գրել Facebook սոցիալական ցանցում։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на заседании Франкофонии (8 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վիրավորական է. մենք պարտվողական չենք եղել և չենք լինելու. Մնացականյանը` բանակցություններից

«Փաստում եմ, որ անգամ կադրային և հմուտ դիվանագետի մոտ այլևս չի ստացվում «սվաղել» և «սղցնել» հասարակության մոտ առկա մտահոգությունները»,– գրել է նա:

Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարում չի եղել, դրան ավելացել է Դուշանբեն:

Ըստ Աշոտյանի` փաստ է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Մինսկի խմբի համանախագահների և ոչ մի հայտարարություն չի հիշատակում և պարտադրում այդ կարևորագույն պայմանավորվածությունների իրականացումը: Նա ավելացրել է, որ ապրիլյան պատերազմից հետո այս պայմանավորվածությունների իրագործումը հայկական կողմի ջանքերով և համանախագահների համաձայնությամբ դիտվել է բանակցային գործընթացի կարևորագույն բաղադրիչ:

«Ադրբեջանական կողմի ջանքերով և Նիկոլ Փաշինյանի հանցավոր կարճատեսությամբ Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունը դարձավ բանակցային գործընթացի հենակետ, որը կարող է ցանկացած պահի փլուզվել»,– ընդգծել է Աշոտյանը:

Նա վստահեցրել է, որ իրենց օրոք ձեռքբերված պայմանավորվածությունները վստահության մթնոլորտի և միջազգային վերահսկողության ինստիտուցիոնալ հիմքեր էին ստեղծում և քաղաքական առումով պարտադիր էին դարձել, ի տարբերություն Դուշանբեի:

«Նախարարն ասում է նաև, որ Արցախին բանակցային կողմ դարձնելը պրակտիկ խնդիր է: Տղերք, ո՞ւմ և ինչի՞ տեղ եք դրել: Արցախը վաղուց պրակտիկ առումով ներգրավված է եղել բանակցային գործընթացի մեջ. ԵԱՀԿ համանախագահները և անձնական հանձնակատարը մշտապես այցելել են Ստեփանակերտ, հանդիպել են Արցախի ղեկավարության հետ, մենք հետևողականորեն հայտարարել ենք, որ առանց Արցախի ժողովրդի համաձայնության հակամարտության վերջնական կարգավորում լինել չի կարող: Տղերք, Արցախի պրակտիկ ներգրավման հարցը վաղուց է լուծված: Ձեր վարչապետն էր, կուրծք ծեծելով, խոստանում խնդրի քաղաքական լուծում՝ Արցախի վերադարձ բանակցային սեղանին: Փառք ու պատիվ կլիներ ձեզ, եթե կարողանայիք լուծել այս հարցը, բայց հայ հասարակությանը երկարականջ չորքոտանու տեղ մի դրեք: Ժողովրդին ուղիղ ասեք, որ հերթական դատարկ խոստումն էիք տալիս ու տապալել եք նաև այս հարցը»,– նշել է ՀՀԿ փոխնախագահը:

Աշոտյանը գրել է, որ դիվանագիտական ճակատի խորացող և ահագնացող սնանկության պարագայում կրկին հույսը հայ զինվորն ու հայոց բանակն են:

Լրահոս
0