Արթուր Վանեցյան

ԱԱԾ–ում պարգևատրումների մասին մամուլից են տեղեկացել

221
ԱԱԾ պետը տեղյակ չի եղել այլ գերատեսչություններում տրվող պարգևատրումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. ԱԱԾ–ն պարգևատրումներ չի ստացել։ Այս մասին այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

«Ես պարգևատրումների մասին տեղյակ էլ չեմ եղել, մամուլից եմ իմացել»,– լրագրողների հարցին ի պատասխան ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018թ–ի վերջին շռայլ պարգևավճարներ են տվել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ևս շուրջ 500 մլն դրամի պարգևավճարներ ու հավելավճարներ են ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաև ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված ցուցակի` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 և ավելի միլիոն դրամ են ստացել։

Այսօր` հունվարի 28-ին, պաշտպանության նախարարությունում տրված մեծ պարգևավճարների մասին լուրերը հաստատել է նաև նախարար Դավիթ Տոնոյանը` առանց մանրամասնելու դրանց չափը։

221
թեգերը:
Արթուր Վանեցյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Բյուջեի նման աննպատակ ծախսում դեռ չի եղել. Թեհմինա Վարդանյան
Հոկտեմբերին նշանակված Արագածոտնի մարզպետը ևս ինքն իրեն պարգևատրել է. «Հրապարակ»
Պարգևավճարների շուրջ սկանդալը թեժանում է. Պետեկամուտների կոմիտեն հերքում է լուրերը
Արսեն Թորոսյան. արխիվային լուսանկար

Արևը չի օգնում. Թորոսյանը Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ խոսել է կորոնավիրուսից

67
(Թարմացված է 12:27 06.06.2020)
Ռուսաստանի ու Հայաստանի առողջապահության նախարարները քննարկել են կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկել է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը։

«Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն բանակցություններ է անցկացրել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակը, բժշկական օգնության կազմակերպման ու դեղորայքի ապահովման հարցերը», - նշված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշել են, որ Մուրաշկոն հայ գործընկերոջը հայտնել է կորոնավիրուսի բուժման վերաբերյալ նոր մեթոդական խորհուրդների նոր վարկածի թողարկման ու COVID-19-ի բուժման համար նախատեսված` ռուսական արտադրության նոր դեղորայքի գրանցման մասին։

Թորոսյանը նշել է, որ ամառն ու Հայաստանում օդի ավելի քան 30 աստիճան ջերմաստիճանը դրական ազդեցություն չեն ունեցել կորոնավիրուսի տարածման դինամիկայի ու վարակվածների թվի վրա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ համաճարակային վիճակը երկրում վատանում է, բուժհաստատությունները չեն կարողանում ժամանակին հիվանդանոց տեղափոխել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 12 364։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66 674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։

Հայաստանում կորոնավիրուսով վարակման 25-ից 30 հազար ասիմպտոմ դեպք կա․ Փաշինյան

67
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Ռուսաստան, Նախարար, Հայաստան, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արևմուտքն արգելել է օգնության խնդրանքով դիմել Ռուսաստանին. Լավրով
Ռուսաստանում COVID-19–ի դեմ սկսել են «յոգուրտանման» պատվաստանյութ մշակել
Վրաստանն իր օգնությունն է առաջարկել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Տոտալ սահմանափակումներն «ունքը սարքելու փոխարեն` աչքն էլ կհանեն». Փաշինյան

41
(Թարմացված է 12:04 06.06.2020)
Վարչապետ Փաշինյանը վստահ է, որ խիստ սահմանափակումներով կորոնավիրուսի հարցը չի լուծվի, որովհետև վարակը, միևնույնն է, չի վերանա, փոխարենը երկիրը տնտեսական կոլապսի կենթարկվի։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանի առողջապահական համակարգն ի վիճակի չէ կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող 5000 պացիենտի միարժամանակ սպասարկել։ Վարչապետն այսօր նման հայտարարություն արեց Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ։

Ինչի՞ կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի ֆլեշմոբը

«Դա միշտ է այդպես եղել։ Կորոնավիրուսը կապ չունի, չնայած որ այժմ մեր հզորությունները մեծացել են և շարունակում են մեծանալ»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով` եթե վարակվածների թիվն այնքան աճի, որ հիվանդանոցներում այլևս տեղ չլինի և առողջապահակալ համակարգն ի վիճակի չլինի ծանր դեպքերին սպասարկել, ստիպված են լինելու վերադառնալ տոտալ սահմանափակումների։

«Հայաստանում կյանքն էլի կկանգնի իր բոլոր տնտեսական և սոցիալական հետևանքներով։ Շատ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, գնացել է այդ ճանապարհով, բայց եթե անգամ խիստ սահմանափակումներով թվերը զրոյանան, դա հարցի լուծում չի լինելու, որովհետև կորոնավիրուսը շարունակելու է գոյություն ունենալ։ Եթե տոտալ սահմանափակումներից հետո մենք նորից մեղմացնենք դրանց, վիրուսը կրկին կտարածվի։ Կստացվի` «ունքը սարքելու փոխարեն աչքն էլ ենք հանում», այսինքն` մի կողմից մենք կորոնավիրուսի հարցը չենք լուծում, մյուս կողմից` երկիրը ենթարկում ենք տնտեսական և սոցիալական կոլապսի»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով այս իրավիճակում լավագույն լուծումը կլինի այն, որ ծանր վիճակում գտնվողների թիվը ուղիղ համեմատական լինի առողջապահության նախարարության հնարավորություններին, որպեսզի բուժման կարիք ունեցողները բուժում ստանան։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 12 364։
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66 674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։

ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

932 տնտեսվարող պարետի սահմանած կանոնները չեն պահպանել. նրանց գործունեությունը կասեցած է

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Եթե նույնիսկ կորոնավիրուսը չլիներ, մահեր լինելու էին. որն է Հայաստանի խնդիրն ըստ Փաշինյանի

41
թեգերը:
Արտակարգ դրություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ամեն ինչ օրենքի սահմաններում է. Փաշինյանը մեկնաբանել է լուսանկարներ հրապարակելու փաստը
Ինչու են առողջացածների տվյալները նվազել. Փաշինյանը հայտնեց հաշվարկի նոր սխեմայի մասին
Եթե նույնիսկ կորոնավիրուսը չլիներ, մահեր լինելու էին. որն է Հայաստանի խնդիրն ըստ Փաշինյանի