Հայոց բանակ 27

Հայոց բանակը 27 տարեկան է

398
1992թ.-ի հունվարի 28-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը 27 տարեկան են։ Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է։

Հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ  ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Այն լիովին կազմավորվեց 4-4,5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովելով։

Իսկ արդեն 1994թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները: Արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից։

Տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր է:

398
Ըստ թեմայի
Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր արարողության փորձը
Հայաստանը դարձել է ռուսական ԱԿ-12 նորագույն ինքնաձիգների գնորդ