«Բագրատաշեն» հսկիչ անցակետ

ՊԵԿ-ը կոչով դիմել է Բագրատաշենում բողոքող քաղաքացիներին

178
Պետեկամուտների կոմիտեն ընդգծում է՝ ոչ մեկն արտոնյալ պայմաններով ապրանք ներկրելու իրավունք չունի:

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն Բագրատաշենի մաքսակետում շարունակվող բողոքի մասնակիցներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հետևել օրենսդրությամբ սահմանված կանոններին, հստակ տարբերակել բիզնես նպատակն անձնական օգտագործման նպատակից:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ ևս մեկ անգամ հիշեցվում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:

Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց դեռևս տարեվերջից պարբերաբար տեղեկացրել է նոր կարգավորման մասին, որի համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որեւէ գանձում չի կատարվի:

Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:

ՊԵԿ-ն ընդգծում է՝ ոչ մեկն արտոնյալ պայմաններով ապրանք ներկրելու իրավունք չունի. արտոնությունը վերաբերում է միայն մինչև 25կգ անձնական օգտագործման ապրանքների ներմուծմանը և նախատեսված չէ անօրինական բիզնես նպատակներով առևտրային շրջանառության մեջ ապրանքներ մտցնելու համար, քանի որ այդ դեպքում տուժում է մի կողմից շուկան, մյուս կողմից վնաս է հասցվում այն տնտեսվարողներին, որոնք օրինական ճանապարհով են ապրանք ներմուծում` վճարելով հարկերը:

Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակը մաքսային ծառայությանը խանգարում է պատշաճ և լիարժեք իրականացնել օրենքով վերապահված գործառույթները:

Կոմիտեն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին դադարեցնել բողոքի ակցիան և ներկրումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակում:

178
«Տրյոխգոռնայա մանուֆակտուրայի» ՋԷԿ–ի մշակույթի տան շենքը

Կարապետյանի ընկերությունը կպահպանի «Տրյոխգոռնայա մանուֆակտուրայի» ՋԷԿ–ի պատմական շենքերը

8
(Թարմացված է 16:52 12.08.2020)
Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա նաբերեժնայայում» գտնվող ՋԷԿ-7–ը կառուցվել է 1920-ականներին՝  մերձակայքում գտնվող «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա» հին տեքստիլ ձեռնարկությունը սպասարկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Մոսկվայում «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա» ջերմաէլեկտրակենտրոնի տարածքի շինարարության ժամանակ կպահպանվեն  և կվերակառուցվեն պատմական շենքերը։ Լուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Տաշիր» նախագծի ներկայացուցիչ Զառա Աճեմյանը։

2010 թվականին շահագործման հանձնված էլեկտրակայանը ճանաչվել է  մշակութային ժառանգության օբյեկտ։ Այն կառուցվել է մերձակայքում գտնվող «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա» հին տեքստիլ ձեռնարկությունը սպասարկելու համար։

Московский хлопчатобумажный комбинат Трехгорная мануфактура имени Ф.Э.Дзержинского
© Sputnik / Борис Приходько
Բամբակի արտադրամաս Մոսկվայի «Տրյոխգոռնայա մանուֆակտուրայի» տարածքում

«Տաշիրը», որը 2014 թվականին ՋԷԿ–ի հետ միասին գնել էր հողատարածքը, մտադիր է այնտեղ կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր։

«Մշակութային ժառանգության օբյեկտը քանդելու մասին» որևէ խոսք չկա։ Այդ լուրերը չափազանցված են։ Հակառակը, հայտնի էլեկտրակայանը կպահպանի իր նախնական տեսքը, կվերակառուցվի և կդառնա տեսարժան վայր՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար։ Նախագիծը համաձայնեցվել է Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի հետ 2019 թվականի մայիսին», – հայտնել է Աճեմյանը։

Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտում իրենց հերթին պարզաբանել են, որ ՋԷԿ–ի տարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելուց բացի, նախատեսում է  նաև «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա էլեկտրակայանի» վերակառուցում և հարմարեցում։ Նոր շինարարությունը նախատեսվում է իրականացնել մշակութային ժառանգության օբյեկտի սահմաններից դուրս։

«Տվյալ շենքի վերաբերյալ հաստատվել է պահպանման առարկա, որը նախատեսում է շենքի` 1925-1928 թվականներին թվագրվող բոլոր տարրերի պահպանում»,– պարզաբանել է գերատեսչությունը։

«Տաշիրի» ներկայացուցիչը հավելել է, որ ընկերությունը հաշվի է առնում հողատարածքի տեղակայման կարևոր պատմական կոնտեքստը և նախագծումը հանձնարարել է Վենետիկի բիենալեի դափնեկիր, ճարտարապետ Իլյա Ուտկինին, որը հայտնի է իր՝ պատմական միջավայրի վերարտադրման և պահպանման հաջողված աշխատանքներով։

Սամվել Կարապետյանի կինը ցույց է տվել՝ ինչպես են նշել թոռան ծննդյան օրը

Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը հանդիսանում է սեփականատեր և ղեկավարում է շինարարական, արդյունաբերական ոլորտի, վերավաճառքի, ռեստորանային բիզնեսի, էներգետիկայի և ֆինանսական հատվածի ակտիվներ։ Անշարժ գույքի ոլորտում ակտիվների ընդհանուր պորտֆելը, ընկերության տվյալներով, շուրջ 2.5 մլն քմ է։

8
թեգերը:
Մոսկվա, Սամվել Կարապետյան, «Տաշիր» ընկերությունների խումբ
Ըստ թեմայի
Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի 200 ամենահարուստներին. Սամվել Կարապետյանը նրանց մեջ է
Սամվել Կարապետյանի ընտանիքում ևս մեկ աղջիկ է ծնվել
Սամվել Կարապետյանի դուստրը Լոնդոնում է․ ի՞նչ է նա կորցրել մառախլապատ Ալբիոնում․ լուսանկար
Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը պատմել է իր թուլության մասին
Ապօրինի պատշգամբ

Երևանում կինը սպառնացել է պատշգամբից նետել երեխային. տեսանյութ

33
(Թարմացված է 16:33 12.08.2020)
Բնակիչը պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող շենքի 2-րդ հարկում պատշգամբ էր «հարմարեցրել» ու թույլ չէր տալիս, որ այն ապամոնտաժեն։ Դեպքի վայրում նրա հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի- Sputnik. Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքները և սպառնացել է երեխային նետել պատշգամբից։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այս ահազանգը ստացել է ժամը 15։35-ին։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում բնակչի հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը, զրուցել նրա հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Կիևյան փողոցում պատասխանատուներն ապամոնտաժում են ապօրինի ավելացված պատշգամբը։

«Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»»,- գրել էր Կարապետյանը։

Հրապարակմանը կից նա նաև լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել։ Կադրերում երևում է, թե ինչպես են վերամբարձ կռունկով պատշգամբին մոտենում ոստիկանները, իսկ պատշգամբում կանգնած կինը՝ «դույլով զինված», բղավում է ոստիկանների վրա, արգելում մոտենալ պատշգամբին՝ սպառնալով դույլով ջուր լցնել նրանց վրա։ Կադրերում երևում է, որ կնոջ կողքին նաև փոքրիկ տղա է կանգնած։

Սևանի ափերին քանդման ենթակա 3800 շինություն կա. նախարարը տեղում ծանոթացել է լճի խնդիրներին

33
թեգերը:
Կին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան, Հայաստան
Պուտինն ու Թրամփը

Պուտինին զանգելը փրկեց կործանումից. Թրամփ

0
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է` ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը փրկել ԱՄՆ էներգետիկան։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ էներգետիկան փրկելու համար ստիպված է եղել դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Մենք զանգեցինք Ռուսաստանին` նախագահ Պուտինին, և Սաուդյան Արաբիային, որոնք նավթի արդյունահանումը կրճատեցին օրական 10 մլն բարելով։ Այդպիսով մենք փրկեցինք էներգետիկան», – «Fox News« հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով` կորոնավիրուսի համավարակի պատճառով ԱՄՆ–ի նավթարդյունահանման ոլորտի վիճակը սկսել էր զգալիորեն վատանալ, իրավիճակը բարդացնում էր նաև Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև ծավալված պատերազմը։

Թրամփն ընդգծել է, որ այս պահին նավթի գները հասնում են մեկ բարելի դիմաց 41 դոլարի։

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի նավթային պատերազմը

Մարտի կեսերին ձախողվեց ՕՊԵԿ+ երկրների նավթարդյունահանման գործարքը։ Պատճառը Ռուսաստանի (որն առաջարկում էր պահպանել արտադրության ընթացիկ ծավալները) և Սաուդյան Արաբիայի (որը պահանջում էր նվազեցնել ցուցանիշները) տարաձայնություններն էին։

Գործարքի ձախողման պատճառով նավթային շուկայում գնային պատերազմ սկսվեց, որի պատճառով վառելիքի գները նվազեցին` հասնելով 2002 թվականի մակարդակին։

Շուկայում տիրող կրիտիկական իրավիճակը խոշորագույն նավթարտադրողներին, այդ թվում G20–ի անդամներին, ստիպեց նստել բանակցությունների սեղանի շուրջը։ Արդյունքում վառելիքի արդյունահանման վերաբերյալ նոր համաձայնագիր կնքվեց։

Նոր փաստաթղթի համաձայն` ՕՊԵԿ+–ի երկրները ցուցանիշները նվազեցնում են օրական 10 մլն բարելով, իսկ դաշինքում չներառված պետությունները` 5 մլն բարելով։

0