00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունը խոշոր չարաշահումների նոր դեպք է հայտնաբերել Ստեփանավանի օդանավակայանում

Բաժանորդագրվել
Ստեփանավանի օդանավակայանը կառուցապատվել է ոչ թե մասնավոր ընկերության, այլ պետության միջոցներով։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզել է, որ Ստեփանավանի օդանավակայանի կապալառու մասնավոր ընկերությունը օդանավակայանի հիմնանորոգման աշխատանքները կատարել է ոչ թե սեփական, այլ պետական միջոցներով։

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2014թ. մարտի 6-ի որոշման հիման վրա «Նյուտեք Շին» ընկերության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքվել է գլխավոր շինարարական կապալի պայմանագիր՝ Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքում և տարածքներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մասին:

Депутат Арам Арутюнян во время голосования по лишению Манвела Григоряна депутатской неприкосновенности (19 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նախկին նախարարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Արամ Հարությունյանին կկալանավորե՞ն

Չնայած այն հանգամանքին, որ պայմանագրով ընկերությունը պարտավորվել է շինաշխատանքները կատարել սեփական ուժերով, նյութերով, սարքավորումներով, գործիքներով, պարզվել է, որ իրականում ԱԻՆ պաշտոնատար անձինք ընկերությանը տրամադրել են 255 628 840 ՀՀ դրամի մետաղյա սալիկներ և այլ շինարարական գույք:

Դրանից 107 872 072 դրամի գույքը կառուցապատողն օգտագործվել է օդանավակայանում, իսկ 147 756 768 դրամի սալիկներն ընկերությունն, ըստ գործի նյութերի, վերադարձրել է նախարարությանը։ Դատախազությանը, սակայն չի հաջողվել այնտեղ գտնել դրանցից 7 537 708 դրամի արժողությամբ 478 սալիկները։

Բացահայտված փաստերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով հափշտակություն, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Նշենք, որ Ստեփանավանի օդանավակայանը կամ «ՀՀ ԱԻՆ արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ–ն ներառված էր պետգույքի մասնավորեցման ծրագրում։

Նախարարությունն այս որոշումը մեկնաբանել էր օդանավակայանը մասնավորի միջոցներով հիմնանորոգելու և վերաշահագործելու մտադրությամբ։

Այդ նպատակով «Նյուտեք Շին» ընկերության հետ պայմանագրով Ստեփանավանի օդանավակայանում շինաշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվել էր շուրջ 450 հազար դոլար։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 932-Ա որոշմամբ «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները փոխանցվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Օդանավակայանը գտնվում է Ստեփանավանի կենտրոնից 6 կմ հեռավորության վրա, Սարատովկա գյուղից հարավ ընկած տարածքում: Օդանավակայանի շենքերի և շինությունների մակերեսը շուրջ 1154.1 քառ. մետր է, իսկ դրանց օգտագործման համար հատկացված հողատարածքը՝ 61.7 հեկտար: Ընկերությունը 2006 թվականից որևէ գործունեություն չի ծավալել: «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ն, որի գործունեության ոլորտն օդանավակայանի շահագործումը, թռիչքների տեխնիկական սպասարկումը և կառավարումը, ուղևորների, բեռների ու փոստի փոխադրումն է, ընդգրկված էր «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի մասնավորեցման ենթակա օբյեկտների (ընկերությունների) ցանկում:

Լրահոս
0