00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Մայրապետյանը պատրաստվում է մեկնել Հայաստանից

© Sputnik / Asatur YesayantsГерб партии Дашнакцутюн
Герб партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կաշառքի օժանդակության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանն առաջին իսկ չվերթով կմեկնի Գերմանիա։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գործարար Սամվել Մայրապետյանին թույլ է տվել մեկնել Հայաստանից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։

Նա նշեց, որ իր միջնորդությունը նախաքննական մարմինը բավարարել է երեկ` հունվարի 24–ին` թույլ տալով Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Միջնորդության բավարարման համար հիմք է ծառայել պաշտպանի ներկայացրած բժշկական հերթական կոնսիլիումի եզրակացությունը, որի համաձայն` Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ կազմակերպել։

«Երեկ երեկոյան եմ հանդիպել իրեն, փաստաթղթերը հանձնել։ Գիտեմ, որ շատ շտապ պիտի մեկնի, բայց այսօր կմեկնի, վաղը, թե մյուս օրը, կախված է չվերթից»,– ասաց Կարեն Բատիկյանը` ի պատասխան հարցին, թե երբ է Մայրապետյանը մեկնելու բուժման։

Պաշտպանը նաև հայտնեց, որ Մայրապետյանը մեկնելու է Գերմանիայի Դաշնություն, որտեղ նախկինում ևս բուժման կուրս է անցել։

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Մայրապետյանի փաստաբանները հակադարձում են՝ Դատախազությունն ապատեղեկատվություն է տարածում

Հիշեցնենք` հունվարի 8-ին Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել էր Սամվել Մայրապետյանի անձնագիրը, բայց թույլ չէր տվել նրան հեռանալ երկրից։

Մայրապետյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից հնարավորություն տալ իրենց պաշտպանյալին մեկնել Գերմանիա` անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը և առողջությունը վտանգված են:

Հունվարի 17-ին ՄԻԵԴ–ը որոշել էր միջանկյալ միջոց կիրառել Մայրապետյանի գործով և ՀՀ իշխանություններին հորդորել անհետաձգելի կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների։

Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:

Դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Մայրապետյանին:

Լրահոս
0