Դավիթ Գևորգյան

Հոկտեմբերին նշանակված Արագածոտնի մարզպետը ևս ինքն իրեն պարգևատրել է. «Հրապարակ»

121
«Հրապարակ» թերթն անդրադարձել է մեծ աղմուկ հանած պարգևատրումների և ինքնապարգևատրումների թեմային և պարզել, որ Արագածոտնի մարզպետն էլ ինքն իրեն պարգևատրել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. «Հրապարակ» թերթի տվյալներով` իրեն և մարզպետարանի աշխատակիցներին պարգևատրելու գայթակղությունից զերծ չի մնացել նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

«Եվ չնայած նա հոկտեմբերին է նշանակվել, սակայն դեկտեմբերի վերջին իրեն և մեկ ամիս աշխատած իր խորհրդական-օգնականներին պարգևատրել է աշխատավարձի 100 տոկոսի չափով: Սակայն, մեր տեղեկություններով, հորդորել է, որ այդ հրամանը չտեղադրվի մարզպետարանի կայքում:

Երեկ մարզպետից հնարավոր չեղավ մեկնաբանություն վերցնել՝ ողջ օրը չպատասխանեց զանգերին, իսկ երբ պատասխանեց, մուննաթ եկավ, թե ինչու ենք իրեն խանգարում խորհրդակցություն անել: Փոխարենը տեղակալը՝ ԲՀԿ-ական Արծվիկ Նիկողոսյանը, հաստատեց, որ մարզպետը պարգևատրել է մեկ ամբողջ աշխատավարձի չափով. «Գիտեմ նաև, որ մեր վարչապետը պահանջել է բոլոր պարգևատրվողների ցանկը, կարող եք մնացածների մասին իրենցից պարզել»»,-գրում է թերթը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում և մամուլում մեծ աղմուկ է բարձրացել մարզպետարանների և քաղաքապետարանների բարձր պարգևավճարների թեմայով։ Խնդրին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով Դավոսից անդրադարձել է նաև վարչապետ Փաշինյանը` եղածն օրինաչափ համերելով և մեղադրելով աղմուկ հանողներին։

121
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Իրավիճակ չի՞ փոխվել, կամ մարզպետների աննախադեպ շռայլությունը զարմանալու տեղ չի թողնում
Մարզպետները շատ են աշխատել, իրենց պարգևատրել են, իսկ դուք օբյեկտիվ չեք. Աղաջանյան
Ջրային կոմիտեի պետը պարգևատրել է իրեն ու գումարը նվիրել «Իմ քայլին». «Հրապարակ»