Երևան

Տեղումներ չեն կանխատեսվում. եղանակի տեսություն

61
(Թարմացված է 17:26 23.01.2019)
Առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի  24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը 25-28-ը՝ գիշերը, աստիճանաբար կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին հնարավոր են թույլ տեղումներ, 28-ին սպասվում են տեղումներ։

 

61
թեգերը:
Հայաստան