Նիկոլ Փաշինյան

«Կախարդական սպասում...». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Քուկին. լուսանկար

462
Փաշինյանի և Քուկի հանդիպման լուսանկարը հրապարակել է վարչապետի խորհրդականը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկին: Վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը Facebook –ի իր էջում հրապարակել է նրանց հանդիպման լուսանկարը։

«Շատ լավ մեկնարկ ունեցանք Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում։ Եվ այդ մեկնարկը գուցե ուղեկցվում էր կախարդական սպասումներով, որոնցով լցվեց այս առավոտը...»,– լուսանկարին կից գրել է նա։

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ հունվարի 22-ից մեկնարկած Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:

Նա Դավոսում հանդիպել է աշխարհահռչակ ընկերությունների ղեկավարներին։

462
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը մեկնում է Մոսկվա. ի՞նչ հանդիպումներ են սպասվում
Փաշինյանը Դավոսում հանդիպել է աշխարհահռչակ ընկերությունների ղեկավարներին