Գաղութ

Պետական դավաճանություն և լրտեսություն․ 10 տարում Հայաստանում դատապարտվել է 8 մարդ

152
(Թարմացված է 23:22 20.01.2019)
Պետական դավաճանության համար դատապարտվածների շարքում ադրբեջանական ծագումով Իրանի քաղաքացի կա։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. 2008թ.-ից ի վեր հայ դատավորների կողմից ութ մարդ է դատապարտվել ազատազրկման պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի դատական դեպարտամենտից։

Կառույցից հաղորդել են, որ 2008թ.-ից վարում են դատական վիճակագրության հաշվառում։

«2008թ-ից Հայաստանում ՔՕ 299 հոդվածով (պետական դավաճանություն) յոթ մարդու նկատմամբ դատավճիռ է կայացվել», - ասվում է հաղորդագրությունում։

Այդ գործով վերջին որոշումը կայացվել է 2017թ-ին։ Պետական դավաճանության համար անձը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։

14 տարի ժամկետը ամենամեծ պատիժն է, որը հայ դատավորները նշանակում են «Պետական դավաճանություն» հոդվածով (2016թ.-ին 14 տարով ազատազրկվել է Ադրբեջանի օգտին դավաճանություն կատարած Ռաֆիկ Պապոյանը՝ խմբ)։

Հայաստանի ՔՕ 302 հոդվածով («Լրտեսություն») դապարտվել է մի օտարերկրյա քաղաքացի։ 2010թ.-ին նրան դատապարտել են 10 տարով։ Նա ադրբեջանակա ծագումով Իրանի քաղաքացի Բեհնամ Բագերին է։ Բագերին դատվել է Ադրբեջանի օգտին լրտեսության համար։ Այդ գործով ՀՀ քաղաքացի Գևորգ Հայրապետյանն ազատազրկվել է 12 տարով։

Ավելի վաղ ԱԱԾ-ից հաղորդել են, որ 1993թ.-ից մինչև օրս պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով դատապարտվել է ավելի քան 20 մարդ։ Նշենք, որ 299-րդ հոդվածը նախատեսում է 10-15 տարի ազատազրկում՝ գույքի առգրավումով կամ առանց դրա։ 302-րդ հոդվածի համար պատիժը կազմում է 8-15 տարի։

152
Ըստ թեմայի
Սարսափելի սպանության մասին․ ինչպես վարվել Մհեր Ենոքյանի հետ, և ինչ կապ ունի իշխանությունը
20 տարի պատիժ կրելուց հետո ցմահ դատապարտյալը իրավունք ունի ներման խնդրագիր ներկայացնելու
Մասիսցի փոքրիկ եղբայրների սպանությունը, մահապատժի անգթությունը և ինքնադատաստանի սպառնալիքը