00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:57
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մարտի 1-ի գործը». Ռոման Բաբայանը ողբերգական իրադարձությունների մասին ֆիլմ է նկարահանել

© AP PhotoСолдаты на улице Григора Лусаворича после бурных протестов, в результате которых восемь человек погибли, более 100 получили ранения (2 марта 2008). Еревaн
Солдаты на улице Григора Лусаворича после бурных протестов, в результате которых восемь человек погибли, более 100 получили ранения (2 марта 2008). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև ֆիլմում բազում հայտնի քաղաքական գործիչներ են խոսում, հարցազրույցից հրաժարվել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի հեռուստալրագրող Ռոման Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմի ստեղծման մասին։

Երեկ հայկական «Հինգերորդ ալիքի» եթերում ցուցադրեցին Ռոման Բաբայանի «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։ Հեղինակը երկու սերիաներում ներկայացրել է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած իրադարձություների տեսախրոնիկան ու մասնակիցների հիշողությունները։

Роман Бабаян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում ռուսական ներկայությունը զիջում է ամերիկյանին. Ռոման Բաբայան

«Ամեն ինչ սպոնտան ստացվեց։ Ընկերների հետ հիշում էինք 1996-ի նախագահական ընտրությունները, 2008-ի իրադարձությունները։ Այն ժամանակ գործուղման մեջ էի Հայաստանում, լուսաբանում էի այդ իրադարձությունները։ Մեզ հետաքրքիր էր, թե  որքանով կհամընկնի այն ժամանակվա իրադարձությունների շուրջ ունեցած մեր պատկերը այն ամենի հետ, ինչ հիմա են ներկայացնում», - ասաց Բաբայանը։

Քանի որ Բաբայանն արդեն լրատվականում չի աշխատում ու տեղեկատվական ռեպորտաժներ չի նկարահանում, որոշվեց, որ վավերագրական ֆիլմն ամենաօպտիմալը կլինի։

Միաժամանակ կասկածներ են եղել, կստացվի արդյո՞ք ֆիլմը, հաշվի առնելով վերջերս մարտի 1-ի գործի հետաքննության վերականգնումը։ Դա վերաբերում է ՀՔԾ-ի ու փաստաբանների հայտարարություններին, պաշտպանության նախկին նախարարի Միքայել հարությունյանին հանձնելու Երևանի պահանջներին, Ռուսաստանի պատասխան հայտարարությանը և այլն։

«Գրեթե ամեն օր ինֆորմացիոն նոր միտումներ են ի հայտ գալիս։ Մենք կարող էինք պարզապես չհասցնել իրադարձությունների հետևից», - պատմեց Բաբայանը։

Դժվար աշխատանք էր սպասվում, քանի որ շատ ժամանակ էր անցել, կասկածներ կային՝ արդյո՞ք հնարավոր է գտնել բոլոր մասնակիցներին։ Նրանք տարբեր  հանգամանքների բերումով կարող էին չցանկանալ մասնակցել նախագծին։ Բայց որոշեցինք փորձել։

Аркадий Тер-Тадевосян, Дмитрий Писаренко и Артур Апресов - Sputnik Արմենիա
Մի շինելի տակ. նվիրվում է Արթուր Ապրեսովի հիշատակին

Բաբայանը նշեց, որ բազմիցս փորձել է հարցազրույց ունենալ նաև Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նա կապի դուրս չեկավ։ Երկու ամիս նա նամակագրություն է վարել Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանի հետ, սակայն հանդիպման հնարավորություն այդպես էլ չի ընձեռվել։

«Պատճառաբանում էին զբաղվածությամբ։ Երևի հենց այդպես էր», - ասաց Բաբայանը։

Մի քանի անգամ հուսադրող խոսքերից հետո նկարահանող խումբը Երևան է եկել։ Բայց վերջիվերջո մեզ ասացին, որ «չի ստացվի, վարչապետը զբաղված է»։

Բաբայանը նշեց, որ աշխատանքի ընթացքում շատերը հրաժարվում էին հարցազրույց տալ։

Կապի դուրս չեկան նաև իրադարձությունների այլ առանցքային մասնակիցներ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից փոխանցեցին Տեր-Պետրոսյանի խոսքերն այն մասին, որ նա չի պատրաստվում Քոչարյանի հետ մեկ ֆիլմում նկարահանվել։ 1996 թվականին Տեր-Պետրոսյանը գրեթե բառ առ բառ ասել էր, որ չի պատրաստվում Վազգեն մանուկյանի հետ նույն ռեպորտաժում նկարահանվել», - նշեց Բաբայանը։

Кадр из фильма Дмитрия Писаренко - Sputnik Արմենիա
Ո՞վ Արցախում պաշարեց Գերանբոյի գումարտակը. Նևզորովի խրոնիկան և սենսացիոն հուշերը

Մարդիկ կային, որ պատրաստ էին խոսել, բայց ոչ տեսախցիկի դիմաց։ Ասում էին, որ վախենում են, որ Հայաստանում կալանավորումներ են ու իրենք չեն ուզում «իրենց կրակը գցել»։

Ֆիլմի նկարահանումները սկսելիս Բաբայանը չէր մտածել, թե հայկական ալիքներից որ մեկով է այն ցուցադրվելու։ Այդ հարցը մի կողմ էին թողել։

Արդյունքում ֆիլմով հետաքրքրվեց «Հինգերորդ ալիքը» (նախկին «Արարատ»)։

Ֆիլմի սցենարը հեղինակել են Ռոման Բաբայանն ու Անտոն Գրիշինը, ռեժիսորն է Դմիտրի Նովոկշոնովը, պրոդյուսերը՝ երջանկահիշատակ Արթուր Ապրեսովը:

Լրահոս
0