Մարմնավաճառ

Ոստիկանները Երևանի փողոցներից բերման են ենթարկել մարմնավաճառներին. տեսանյութ

326
Ոստիկանությունը փորձում է թույլ չտալ մարմնավաճառներին` իրենց համար հավաքատեղիներ ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Անցնող գիշերը ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց։ Հայտնում է ՀՀ ոստիկանությունը` հավելելով, որ միջոցառումը նպատակ է ունեցել արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։

«Այդ վայրերում նրանք ու այցելուներն աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին»,– ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը նշում է նաև, որ մարմնավաճառության նախնական նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում նրանց հնարավոր հավաքատեղիներում։

Հիշեցնենք` 2018թ–ի հոկտեմբերին, արձագանքելով մարմնավաճառների հավաքատեղի համարվող Ծերեթելիի մասին մամուլի հրապարակումներին, ՀՀ ոստիկանությունը հերքել էր այդ տեղեկությունները։

«Մարմնավաճառներն իրականում «տեղակայվում են» Երևանյան լճի հարևանությամբ, իսկ Ծերեթելին երկար ու անմարմնավաճառ փողոց է»,– գրել էր ոստիկանությունը տարածած հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը նաև պաշտոնական վիճակագրություն էր ներկայացրել, որի համաձայն, 2018թ–ի 1-ին եռամսյակում բաժիններ բերման էր ենթարկվել 125 մարմնավաճառ, 2-րդ եռամսյակում` 224, 3-րդ եռամսյակում` 393 մարմնավաճառ։

326
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Երևան
Ըստ թեմայի
Գիշերային թիթեռնիկներ. հայ մարմնավաճառների օրագրից
Վիտալինան ուզում էր Ջիգարխանյանին հոգեբուժարան ուղարկել. Մազուրը կարող է մերկացնել կնոջը
Իսկական սրիկա. Ջեքի Չանը ցնցող մանրամասներ է պատմել իր անձնական կյանքից