Նարեկ Սարգսյան

Սերժ Սարգսյանի եղբորորդին Հայաստան դեռ չի բերվել. չեխերը չեն շտապում նրան արտահանձնել

374
Հայկական կողմը ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, բայց կեղծ անձնագրով հայտնաբերված մեղադրյալին Չեխիայից չեն շտապում Հայաստան ուղարկել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Արդեն 43 օր է, ինչ Սերժ Սարգսյանի երղբորորդի Նարեկ Սարգսյանը, ով արդարադատությունից թաքնվում էր Ֆրանկլին Գոնսալես անվան տակ, կալանավորված է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Նրա արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է, բայց թե երբ կավարտվի, Հայաստանում դժվարանում են կանխատեսել։

«Հայկական կողմը ներկայացրել է արտահանձնման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Փաստորեն, հայ իրավապահներն այժմ սպասում են չեխ գործընկերների պատասխան գործողություններին։

Թե որքան կտևի Նարեկ Սարգսյանի վերադարձը Հայաստան, դատախազության խոսնակը դժվարացավ կանխատեսել։

Հիշեցնենք` միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին, Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա Հայաստան տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:

2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

2018թ.–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

374
թեգերը:
ՀՀ դատախազություն, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
«Զապը» չի մատնել Նարեկին․ Վանեցյանը՝ Սերժ Սարգսյանի եղբորորդուն արտահանձնելու մասին
Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները
Ինչ փուլում է Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման գործընթացը. Դատախազության պատասխանը