Գլխավոր դատախազություն

Սպանությունները նվազել են. հանցավորության ցուցանիշները խորհրդային տարիներից էլ դրական են

74
Հայաստանում սպանությունների ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են անկախության առաջին տարիներին, հետո` նվազել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. 2018թ.–ին Հայաստանում գրանցվել է սպանության 33 և անհետ կորելու 3 դեպք: Հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը և հավելում, որ այս ցուցանիշը վերջին 38 տարիների մեջ նվազագույնն է։

Համեմատության համար հաղորդագրության մեջ նշվում է, որ 2017թ.–ին արձանագրվել է 41 սպանության ու 6 անհետ կորելու դեպք, 2016թ.–ին` համապատասխանաբար 56 և 10։

Դատախազության տվյալներով`1980-ականներին (1980-1989թթ.) սպանությունների տարեկան միջին ցուցանիշը կազմել է 60, 1990-ականներին՝ 160 դեպք:

Այսպես՝ 1989թ–ին ՀՀ–ում արձանագրվել է սպանության 88 դեպք, 1990թ–ին` կրկնակի ավելի ` 178 դեպք, 1990թ––ն և հաջորդ տարիներին այդ ցուցանիշն աճել է արդեն եռակի։ Ամենաշատ սպանությունները տեղի են ունեցել անկախացման առաջին 7 տարիներին` հասնելով 3 տասնյակի։ Վատթարագույն ցուցանիշն արձանագրվել է 1992թ.–ն՝ 305 դեպք:

2000-2009թթ–ին սպանությունները դարձյալ նվազել են` կազմելով տարեկան միջինը 73–ի, 2010–2018թ–ին միջինը 50:

Սպանությունների վիճակագրությունը, Գլխավոր դատախազության վերլուծության համաձայն, պայմանավորված է երկրում հանցավորության վիճակի ու դրա դեմ տարվող պայքարի, ինչպես նաև հասարակության իրավագիտակցության ու սոցիալ-հոգեբանական այլ գործոնների հետ։

 

74
Ըստ թեմայի
Սեռական ակտի վկաների աղանդ. Ուկրաինայի ՔՕ–ում կատարած փոփոխությունը պայթեցրել է համացանցը
Օսիպյանը անդրադարձել է ապօրինի որսի, ձկնագողության և ծառահատումների դեմ պայքարին
Նոր խորհրդարանի առաջին կռիվը. պատգամավորները մտնում են հունի մեջ