Արամ Հարությունյան

Արամ Հարությունյանին կկալանավորեն. նրա նկատմամբ հետախուզումը շարունակվում է

122
Դատարանը բավարարել է ՀՔԾ ներկայացրած միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կկալանավորեն 2 ամսով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 2 ամսով կալանավորելու ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը:

«Դատարանը բավարարեց ՀՔԾ ներկայացրած  միջնորդությունը: Հարությունյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել»,- ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 3-ին  հայտարարել էր, որ կաշառքի ու փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։

Գլխավոր դատախազը դիմել էր ԱԺ նախագահին` Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ:

Աժ–ում, սակայն քվորում չլինելու պատճառով հարցն այդպես էլ քննարկման չէր դրվել։

Արտահերթ ընտրությունների արդյունքում նոր խորհրդարանի ձևավորմամբ նախկին պատգամավորն արդեն զրկվել է անձեռնմխելիությունից։

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է:

122
Ըստ թեմայի
Որտե՞ղ է թաքնվել Արամ Հարությունյանը. քննիչներին չի հաջողվել գտնել նրան
Հարմար «կաշառակերը» և սև PR–ը. Արամ Հարությունյանի հետ սկանդալում մի «բայց» կա
Պատգամավոր Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին գտել են. «Ժողովուրդ»