Մադրիդ

Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

68
Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ավետ Ադոնցին Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 14 hունվարի— Sputnik. Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հետ է կանչվել զբաղեցրած պաշտոնից։  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջից, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ավետ Ադոնցին Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ավետ Ադոնցին հետ կանչել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

68