Ճանապարհներ

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, մերկասառույց. երթևեկել միայն ձմեռային անվադողերով

34
(Թարմացված է 09:40 14.01.2019)
Հայաստանի որոշ մարզերում շարունակվում են ձյան տեսքով տեղումները։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ  մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին, ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

34
թեգերը:
Հայաստան