Ձյուն Երևանում

Տեղումներ և օդի ջերմաստիճանի բարձրացում. եղանակի տեսություն

220
(Թարմացված է 20:33 13.01.2019)
Մայրաքաղաքում կանխատեսվում են տեղումներ` ձյան տեսքով։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 14-ի գիշերը, 17-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-16-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով: Հունվարի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, 18-ի գիշերը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում հունվարի 14-ի գիշերը, 17-ին սպասվում է ձյուն: Հունվարի 15-16-ը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

220
թեգերը:
Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (378)