Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն ասել է` ինչ «գույք» է տարել ԱԺ–ի իր աշխատասենյակից

469
ԶԼՄ–ները հայտնում են, որ Շարմազանովի աշխատասենյակը կզբաղեցնի Ալեն Սիմոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր աշխատասենյակը հանձնել է այնպես, ինչպես ընդունել է տարիներ առաջ։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիային։

Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Շարմազանովն իր աշխատասենյակի համար անձնական գույք էր բերել և գնալիս հետը տարել է:

Շարմազանովը մեզ հայտնեց, որ ինքն Ազգային ժողովում գույք չի ունեցել։

«Ես կահույք չեմ ունեցել, որ տանեմ։ Եթե Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի ու Աշոտ Նավասարդյանի նկարները կահույք են համարում, ապա դրանք ինձ համար կահույք չեն,մասունք են»,– ասաց նա։

Շարմազանովը նշեց, որ հետը տարել է իր գրքերը։

«Մնացած ամեն ինչը թողել եմ։ Ինչպես 2006 թվականին ընդունել եմ սենյակը, նույն ձևով հանձնել եմ»,– ասաց նա։

Շարմազանովը նշեց նաև, որ ավելի արդյունավետ աշխատանք է մաղթում այն պատգամավորին, որը զբաղեցնելու է այդ աշխատասենյակը։

Նշենք, որ ԶԼՄ–ների հրապարկումների համաձայն` այդ սենյակում աշխատելու է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

469
թեգերը:
Էդուարդ Շարմազանով, Հայաստան
Ըստ թեմայի
Ում հաշվին են նոր պատգամավորները կոնյակ խմել. բացատրում է ԿԸՀ ղեկավարը
132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն
Երջանիկ դեմքեր. նոր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը` լուսանկարներով
Հայաստանի ամենատարեց ընտրողը օրհնեց նորընտիր ԱԺ պատգամավորներին