Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է դառնալ գործազուրկ

705
ԱԺ–ի փոխնախագահը երկու օր անց կդառնա գործազուրկ, բայց Հայաստանից չի արտագաղթի։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Երկուշաբթի Ազգային ժողովի` դեռ գործող փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կդառնա գործազուրկ։ Այս մասին այսօր` հունվարի 11-ին, խորհրդարանում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը։

Բանն այն է, որ երկուշաբթի` հունվարի 14-ին, Ազգային ժողով կգան արդեն նոր` 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները։

Գործազրկությունը, սակայն, նրա խոսքով, Հայաստանից արտագաղթելու պատճառ չէ։

«Հուսով եմ` հայրենի իշխանությունն այնպիսի պայմաններ չի ստեղծի, երբ արտագաղթելն այլընտրանք չի ունենա։ Բայց նույնիսկ այդ դեպքում ես չեմ պատրաստվում արտագաղթել։ ՀՀ–ն իմ հայրենիքն է և ես այստեղ շարունակելու եմ գործունեություն ծավալել (որքան էլ պաթետիկ և հերոսական հնչի), պատասխանատվություն զգում եմ մի շարք զարգացումներին ընդառաջ, որոնց ՀՀ–ն պետք է առերեսվի, և այդ տեսանկյունից գործունեության այն ոլորտները, որոնք ես ընտրել եմ ապագայի համար, թույլ տալու են, որպեսզի ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնենք և նրանց շահերը պաշտպանենք»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա պատրաստվում է վերադառնալ մասնագիտությանը և աշխատել իրավաբանական գրասենյակում, բայց չի թաքցնում, որ կան նաև հանրային քաղաքականության հարթակում գործունություն ծավալելու պլաններ, որոնց մասին խոստացավ տեղեկացնել ավելի ուշ։

Իսկ հերթափոխը 7-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին հանձնելով`Արփինե Հովհաննիսյանը շնորհավորեց նրանց ու հաջողություն մաղթեց` միաժամանակ հույս հայտնելով, որ նրանք կգիտակցեն իրենց վրա դրված բեռն ու պատասխանատվությունը, որ կրում են և իրենց առաքելությանը համահունչ կգործեն։

«Ես ամեն դեպքում հուսով եմ, որ իրենք կհաջողեն ոչ թե բառերով, բարձրագոչ եզրույթներով, պաթետիկ նախադասություններով, Հանրապետականին փնովելով, այլ կկարողանան ապացուցել, որ իրենք կարող են աշխատել»,– ասաց նա` հավելելով, որ որպես ՀՀ քաղաքացի` իր կյանքը ևս պայմանավորված է լինելու նոր խորհրդարանում ընդունված որոշումներով ու օրենքներով։

Ի դեպ, նշենք, որ Ազգային ժողովի տոնական ավանդական ընդունելությանն այսօր շատ քիչ պատգամավորներ էին ներկա, դահլիճում ավելի շատ լրագրողներ կային։ Գործող ԱԺ–ի վերջին միջոցառմանը ՀՀԿ խմբակցությունից մասնակցում էին խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանն ու փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, «Բարգավաճ Հայաստանից»` Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, «Լուսավոր Հայաստանից»` միայն Էդմոն Մարուքյանը։ ՀՅԴ խմբակցությունը տոնական ընդունելությանը չէր եկել։

705
թեգերը:
Արփինե Հովհաննիսյան, Հայաստան
Ըստ թեմայի
132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն
Ում հաշվին են նոր պատգամավորները կոնյակ խմել. բացատրում է ԿԸՀ ղեկավարը
Երջանիկ դեմքեր. նոր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը` լուսանկարներով
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ասաց` երբ կորոնվիրուսի հարցով կդիմենք Վրաստանին

29
(Թարմացված է 19:33 30.05.2020)
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փոխօգնությունը մեծ դեր ունի Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում։ Նա հիշեց նաև, թե ինչպես է ժամանակին Հայաստանը օգնել Վրաստանին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում վստահեցրեց, որ համաճարակի առաջին օրվանից ակտիվ համագործակցել են Վրաստանի հետ և այդ համագործակցությունը շատ արդյունավետ են համարում։

«Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է և ջերմացնում է մեզ նման պատրաստակամությամբ։ Եթե անհրաժեշտություն ծագի աջակցության, մենք իհարկե կարող ենք դիմել Վրաստանին, սակայն մենք անում ենք ամեն ինչ, որ դրա կարիքը չլինի»,–ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ փոխօգնությունը մեծ դեր ունի Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում։ Մասնավորապես Հայաստանը 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Վրաստանին 30 000 դոզա պատվաստանյութ է փոխանցել։

«Մենք պետք է մշտապես իրար կողքի լինենք, աջակցենք։ Իսկ համաճարակներն ընդհանուր սպառնալիք են»,–ասաց վարչապետը։

Հիշեցնենք` Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել էր, որ եթե Հայաստանին որևէ օգնություն պետք լինի, այդ թվում նաև նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման հարցում, Վրաստանը պատրաստ է օգնել։

Նա ընդգծել էր` երկու երկրները հաճախ են տարբեր դեղամիջոցներ, պատվաստանյութեր փոխանակել, երբ ունեցել են դրա կարիքը։

29
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ելենա Մալիշևան անդրադարձել է Փաշինյանի` կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը
Կորոնավիրուսով վարակվածներից 358–ը ծանր վիճակում են, 58–ը` ծայրահեղ ծանր. Փաշինյան
Մի քանի օրից ՀՀ–ում կսկսվի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը. Փաշինյան
ՀՀ պաշտպանության նախարարություն

Նա պատասխան է տալու ցանկացած բառի, որոշման և զինծառայողների թափված արյան համար. ՊՆ

122
(Թարմացված է 19:19 30.05.2020)
Հայաստանի ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին` հիշեցնելով, որ վաղուց ժամանակն է համակերպվել տարածաշրջանում խաղաղության և ռազմական համազորության հետ:

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հետևել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այսօրվա խորհրդակցությանը և մեկնաբանել այն։

«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր խորհրդակցություն է անցկացրել և հոխորտացել՝ փաստացի և վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն և իր գերագույն հրամանատարի: Ավելին՝ նա խոստովանեց, որ իրենք այնքան էլ գոհ չեն ապրիլյանի արդյունքներից, իրենց առջև դրված խնդիրը չեն կարողացել լուծել: Հետևաբար նա անձամբ պատասխան է տալու ինչպես նախկինում, այնպես էլ այսօրվա ցանկացած բառի, որոշման և ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների թափված արյան համար»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ

Ստեփանյանը հիշեցրել է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ վաղուց ժամանակն է համակերպվել տարածաշրջանում խաղաղության և ռազմական համազորության հետ: Հակառակ դեպքում հայկական զինված ուժերը ամենայն վճռականությամբ, արհեստավարժությամբ և ավերիչ հարվածներով ստիպված կլինեն բազմապատկելու 1994 թթ-ի եռակողմ հրադադարի արդյունքները և պաշտպանելու Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգությունը:

122
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ
Ադրբեջանի գործողությունները պետք է պատշաճ կերպով դատապարտվեն. Մնացականյան
Անահիտ Բախշյան

Բախշյան. «Մեր մասնագիտական խումբը կհետևի` ինչպես է իրականացվելու Լանզարոտեի կոնվենցիան»

0
(Թարմացված է 21:13 30.05.2020)
ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Sputnik Արմենիայի եթերում իր մտահոգություններն է ներկայացրել Լանզարոտեի աղմկահարույց օրենքի վերաբերյալ` անդրադառնալով նաև ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ արծարծված հարցերին։
Բախշյան. «Անկախ Լանզարոտեի կոնվենցիայից` ՀՀ պիտի ունենա կրթության իր ծրագիրը և չափորոշիչները»

Անահիտ Բախշյանը Լանզարոտեի օրենքի հետ կապված մտահոգությունների առնչությամբ ստորագրահավաք է կազմակերպել։

«Բայց մենք պայմանավորվեցինք, որ նախագահի հովանու ներքո ձևավորվի մասնագիտական խումբ, որը կհետևի այս կոնվենցիայի վավերացման հետագա գործընթացներին, որովհետև կոնվենցիայում գրված է, որ այն չի պարտադրում որևէ տարբերակ հատկապես կրթության 6-րդ հոդվածի առնչությամբ, չի տալիս որևէ հանձնարարական այն ընդունող պետությանը, ինչը նշանակում է, որ Հայաստանը պիտի սեփական ծրագիրն ու չափորոշիչներն ունենա կրթության ոլորտում` երեխաներին սեռական բռնությունից զերծ պահելու և կրթությունը կազմակերպելու համար»,– նշում է ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամը։

Ստեղծվելիք մասնագիտական խմբում կլինեն տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք, և նրանք կհետևեն կառավարության ու ԱԺ–ի բոլոր քայլերին, որոնցով պիտի իրականացվի կոնվենցիան։

Ըստ Բախշյանի` օրենքի նախագծի տակ կա արդարադատության նախարարի եզրակացությունը, որում նշված նախադասություններից մեկը շատ է մտահոգել իրեն, այն է` կոնվենցիան հակասում է ՀՀ օրենքին, որում պետք է արվեն փոփոխություններ, սակայն հակասությունների վերաբերյալ չի տրվում հստակ բացատրություն։

«Ըստ էության, մենք կստեղծենք հանրային հարթակ, որը մասնագիտական գնահատական կտա, կկազմակերպի հանրային քննարկումներ։ Ի դեպ, Ազգային ժողովի պատգամավորներն իրենց հերթին նշում են, որ փողոցներում օրեր առաջ հայտնված գրքերը չեն, որ օգտագործվելու են հանրակրթական դպրոցներում, հետևաբար կրթության ոլորտում լինելու են նոր չափորոշիչներ, որոնցով առաջնորդվելու են ուսումնական հաստատությունները»,– հայտնեց կրթության փորձագետը։

Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելը քիչ է, այն պետք է համապատասխանի մեր արժեհամակարգին

Բախշյանը կարծում է, որ պետք է ակնդետ հետևել, թե ովքեր են սահմանելու չափորոշիչներն ու ինչպես են դրանք կյանքի կոչվելու։

Հիշեցնենք` մայիսի 11–ին հակառակ հասարակության շրջանում առկա դժգոհություններին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ընդունեց դեռևս 10 տարի առաջ ՀՀ այն ժամանակվա իշխանության ստորագրած ու չվավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան:

ԱԺ-ն ընդունեց Լանզարոտեի կոնվենցիան. սեռական դաստիարակությունը կարող է սկսվել դպրոցից
Կոնվենցիայի նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 84 պատգամավորներից 79-ը: 

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին, բայց չէր վավերացրել:

Վավերացնելով միջազգային այդ փաստաթուղթը, ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:

Կոնվենցիան նախատեսում է նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության ընդունում:

Անահիտ Բախշյանն ու ՀՀ նախագահը Լանզարոտեի կոնվենցիայի մասին խոսել են մայիսի 29-ին։

0
թեգերը:
Լանզարոտեի կոնվենցիա, Անահիտ Բախշյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը պետք է բարելավի իրավիճակը երեխաների հետ կապված հատուկ հաստատություններում. ՅՈՒՆԻՍԵՖ
Երեխաները կսովորեն անկաշկանդ օգնություն խնդրել․ պատգամավորը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին
«Նորապսակները սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում, բիսեդկեքի՞ց». Փաշինյան