Աջ ղեկով ավտոմեքենաներ ներմուծողներ, արխիվային լուսանկար

Կառավարությունը դարձյալ մտադիր է զիջել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողներին

182
Սահմանին կուտակված աջակողմյան ղեկով ավտոմեքենաները կմտնեն Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հայաստանի սահմանին շուրջ 800 ավտոմեքենա կա, որոնց ՀՀ կառավարությունը մտադիր է թույլ տալ մտնել Հայաստան։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

Համապատասխան որոշման նախագիծն արդեն հրապարակվել է իրավական ակտերի էլեկտրոնային հարթակում։

«Դա մեզ թույլ կտա, որ սահմանին կուտակված ավտոմեքենաների խնդիրը լուծվի ու նաև մեր տնտեսվարողների ներդրած միջոցների վատնում տեղի չունենա»,– ասաց Արշակյանը։

Министр связи, транспорта и ИТ Акоп Аршакян перед началом заседания Правительства Армении (16 октября 2018). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Հակոբ Արշակյան

Այս նախագիծը, նախարարի պաշտոնակատարի խոսքով, ժամանակային հստակ պատուհան է նախատեսում` նախկինում սահմանված հոկտեմբերի 1-ի և առաջարկվող դեկտեմբերի 31-ի միջև։ Եթե նախկինում մաքսազերծման արգելք էր սահմանվել 2018 թ–ի հոկտեմբերի 1–ից հետո գնված ավտոմեքենաների համար, ապա այս նախագծով վերջնաժամկետ է սահմանվում դեկտեմբերի 31-ը։

«Որպեսզի շփոթություն չառաջանա մեր քաղաքացիների մոտ, ուզում եմ ասել` այս օրենքն ընդամենը թույլ է տալիս, որ սահմանին կուտակված մեքենաները ներս գան։ Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին նոր գնումներ չանել, որպեսզի նոր խնդիրներ չառաջանան»,– ասաց Արշակյանը` հավելելով, որ նախկին որոշումների այլ դրույթները մնալու են անփոփոխ։

Որոշումների նախագծերը քննարկվել են «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք` 2018 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր տևած բանակցությունների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկվում էր աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու հարցը։ 2018 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ էր մտել աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը, և ներմուծողները նախարարության հետ քննարկում էին խնդրի լուծման տարբերակները։ Այդ ժամանակահատվածում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու մասնավոր ներմուծողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում։

Գործարարներն ի նշան բողոքի աջ ղեկով մեքենաները թողել էին հայ–վրացական սահմանի տարանցիկ գոտում։

Նշենք, որ աջ ղեկով մեքենաները Հայաստան են բերում հիմնականում Ճապոնիայից։

182
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Աջ ղեկով մեքենա ներկրողները շարունակում են պայքարը. ամբողջ հույսը Փաշինյա՞նն է
Քաոս Երևանի փողոցներում. «կոռուպցիայի օրոք» կարգուկանոնին ավելի լա՞վ էին հետևում
Կառավարությունը համաձայնե՞լ է, որ աջ ղեկով մեքենաները ներկրվեն ՀՀ. ներմուծողների պատասխանը