Նիկոլ Փաշինյան

Նույնպիսի մարտական դիրք է վարչապետի աշխատասենյակը. Փաշինյանն այցելել է մարտական դիտակետ

744
Կառավարության ղեկավարն Ամանորի կապակցությամբ այցելել է մարտական դիրք ու խոսել բանակի հզորացման մասին:

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին, այդ թվում՝ հայրենական արտադրության,ապա հանդիպել մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջել հենակետում և ծանոթացել ծառայության ու զինվորների կենցաղային պայմաններին:

И.о. премьер-министра Никол Пашинян накануне праздников Нового года и Рождества вместе с Католикосом Гарегином Вторым и начальником Генерального штаба Армении Артаком Давтяном посетил участок пограничной охраны и боевые позиции.
Նիկոլ Փաշինյանն այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք

Նա խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնել նվերներ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ լինելը, որովհետև այն բովանդակությունը, որ խորհրդանշում է մեր այսօրվա հավաքույթը, թերևս ամենակարևոր բովանդակությունն է մեր պետության, ժողովրդի համար: Այդ բովանդակությունը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումն է և մեր ժողովրդի երազանքների իրականացումը՝ որպես առաքելություն: Ես ուզում եմ մի բան ասել, որպեսզի հստակ լինի մեզնից յուրաքանչյուրի համար. Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրը և նպատակը շատ պարզ է՝ քաղաքական գործունեության ընթացքում որպես կառավարություն առավելագույնը պաշտպանել մեր ազատամարտիկների և Զինված Ուժերի ձեռքբերումները, որովհետև մենք չենք կարող այդ ձեռքբերումներին վերաբերվել որպես սովորական բանի, որպես սովորական իրադրության: Մենք այդ ձեռքբերումներին վերաբերվում ենք որպես մեր ժողովրդի պատմական հնարավորություն, որը մեր ամենօրյա կյանքում յուրաքանչյուրս մեր դիրքում պարտավոր ենք պաշտպանել, պահպանել և դրա համար անել առավելագույնը, որպեսզի մեր նահատակների առաջ կարողանանք կանգնել պարզ ճակատով և չամաչել»,- ասել է Փաշինյանը:

И.о. премьер-министра Никол Пашинян накануне праздников Нового года и Рождества вместе с Католикосом Гарегином Вторым и начальником Генерального штаба Армении Артаком Давтяном посетил участок пограничной охраны и боевые позиции.
Նիկոլ Փաշինյանն այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք

Վարչապետի պաշտոնակատարը հայտնել է, որ օրերս տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որը տևել է մի ամբողջ օր: Նիստում կայացվել են շատ կարևոր որոշումներ, որոնց մեջ առանցքային նշանակություն է ունեցել զինվորականների սոցիալական պաշտպանվածության մակարդակի խնդիրը:

«Մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր զինվորների ծառայության պայմանների վրա, ընդ որում` մենք խոսում ենք ոչ միայն գործող սպաների, այլև զինվորական թոշակի անցած անձանց մասին: Իհարկե, բանակի հզորության մեծագույն գործոնը հզոր և ամուր թիկունքն է, հզոր և ամուր հանրությունը, որն առաջին հերթին հավատում է ինքն իրեն, հավատում է իր Զինված Ուժերին, կառավարությանը և ի վերջո հավատում է Աստծուն, ինչը պակաս կարևոր չէ, քանի որ նույնիսկ ամենամեծ նյութական ապահովվածության պայմաններում առանց հավատի հնարավոր չէ որևէ հաջողության, նվաճման հասնել»,- ասել է Փաշինյանը:

И.о. премьер-министра Никол Пашинян накануне праздников Нового года и Рождества вместе с Католикосом Гарегином Вторым и начальником Генерального штаба Армении Артаком Давтяном посетил участок пограничной охраны и боевые позиции.
Նիկոլ Փաշինյանն այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է, որ յուրաքանչյուրն իր տեղում պատշաճ իրականացնի իր ծառայությունը։

«Ի վերջո, սա մարտական դիրք է, բայց շատ կարևոր է, որ բոլորս հարցերին մոտենանք այնպես, որ նույնպիսի մարտական դիրք է վարչապետի աշխատասենյակը, մարզպետի աշխատասենյակը, համայնքի ղեկավարի աշխատասենյակը, նույնպիսի մարտական դիրք է այն դասասենյակը, որտեղ մտնում է ուսուցիչը»,– ասել է նա:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է, որ յուրաքանչյուրն իր տեղում ծառայի անձնվիրաբար ու արժանի լինի նահատակներին, զինվորներին, անցյալին և ապագա սերունդներին:

Փաշինյանին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

744
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (833)
Ըստ թեմայի
Արցախյան գոտում իրավիճակը հանգիստ է, բայց ցանկացած պահի կարող է փոխվել. Տիգրան Աբրահամյան
Արցախյան խնդրի շուրջ իրավիճակն անհանգստացնող է. Երվանդ Բոզոյան
Քանի կրակոց է հնչել Արցախի սահմանին 365 օրվա ընթացքում. Արցախի ՊՆ–ն ամփոփում է տարին
Նիկոլ Փաշինյանը գալիք Նոր տարին նշում է զինվորների հետ. լուսանկար