Տիգրանկերտ

Ամանորի լավագույն 7 բաղադրատոմսերը, որոնք կխնայեն ձեր ժամանակը

1354
(Թարմացված է 20:35 29.12.2018)
Հայաստանում Նոր տարվա սեղանին առանձնակի ուշադրություն են դարձնում, եթե չասենք որ մոլուցքով են վերաբերվում։ Տանտիկինները ավանդական աղցաններ, նրբաբլիթներ, և իհարկե, խոզի ազդր են պատրաստում։ Սակայն կան կանայք, որոնք սիրում են «ստեղծագործել»։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ավանդական հայկական Ամանորի սեղանն ամենևին էլ «օլիվյե» աղցանը կամ ջեռոցում պատրաստած սխտորով խոզի ազդրը չեն։ Եվ նույնիսկ բոլորի կողմից սիրված նրբաբլիթները չկային մեր ավանդական սեղանին։ Հին ժամանակներում Ամանորի սեղանը շատ համեստ էր, իսկ բոլոր ուտեստների հիմքում, հիմնականում, հացազգիներն ու լոբազգիներն էին, որոնք պատրաստում էին մեղրով և չրերով։ Կամ առանց մեղրի։ Օրինակ` «կճուճը», «քյալագյոշը» և այլն։

Դրա «մեղավորը» Սուրբ ծնունդից առաջ պահվող պասն է, որը սկսվում է դեկտեմբերի 30-ից և ավարտվում հունվարի 5-ին` Սուրբ ծնունդի նախօրեին։ Սակայն ժամանակակից իրողություններն իրենց շտկումներն են մտցրել. Ամանորի սեղանը պետք է ճկվի շռայլությունից, ինչը տնային տնտեսուհիներից հիրավի տիտանական ջանքեր է պահանջում։

Այնպես որ երբեմն ուզում ես որևէ կրեատիվ և արագ պատրաստվող  ուտեստ պատրաստել, որպեսզի քեզ համար ավելի շատ ժամանակ մնա։ 

Sputnik Արմենիան առաջարկում է լավագույն 7 բաղադրատոմսերը, որոնք կփոխեն Ամանորի սեղանը, կզարմացնեն մտերիմներին, ինչպես նաև փրկօղակ կդառնան հետտոնական օրերին, երբ Ամանորը կարծես թե ավարտվել է, սակայն անկոչ հյուրեր միշտ էլ կգտնվեն։

Արմավիր

Հայաստանում հյուրերին զարմացնելու համար պարտադիր պետք է կրեատիվ մոտեցում ցուցաբերել որևէ մսային ուտեստով։ Այնպես է ստացվել, որ հայերի մեծ մասը մսակեր է։ Տոնական ուտեստների հավաքածուն կարող է լրացնել «Արմավիրը», որը ոչ այլ ինչ է, քան հորթի մսից պատրաստած տապակա։ Սակայն այն հասարակ տապակա չէ, այլ անհավանական համեղ։ Մսից բացի օգտագործվում է լոլիկ, սոխ, սմբուկ, ընկույզով և սխտորով պատրաստված սոսուս, ալյուր, թթվասեր, ձեթ և նեխուր։

© Sputnik / Արամ Ներսեսյան, Լաուրա Սարգսյան
Շեֆ խոհարարին հյուր. տապակա «Արմավիր»

Տաքացնում ենք թավան, տապակում բարակ կտրտած սմբուկն ու սոխը։ Սպիտակ գինու, ձեթի մեջ և համեմունքներով  (աղ, պղպեղ, ուրց) նախապես մարինացված միսը կտրտում ենք բարակ կտորներով և տապակում թավայի մեջ։ Ինչպես և լոլիկը։

Պատրաստի բաղադրիչները դնում ենք ափսեի վրա։ Վրան նեխուրից, թթվասերից, ալյուրից, ընկուզասխտորային խառնուրդից պատրաստված սոուս լցնում։ Եվ ահա, ուտեստը պատրաստ է։ Այն պատրաստելու համար մոտ մեկ ժամ է հարկավոր։

Արագածոտնի Ագանի

Ավանդական հայկական այս ուտեստը կարելի է պատրաստել արագ և հեշտ, եթե նախապես չորաթան ունենաք։ Այն կարող են ուտել նույնիսկ Ամանորի օրերին կալորիաները հաշվող մարդիկ։ Ավանդական հայկական ուտեստի հիմքում չորաթանն է և հավի կրծքամիսը։  Նախապես եփած հավի միսը տապակում են ձեթի մեջ, ավելացնում բուլղարական պղպեղ, չորաթան և եփում դանդաղ կրակի վրա մոտ 20 րոպե։ Մատուցելիս զարդարում են կանաչիով ։Ամբողջ գործընթացը ձեզանից կխլի 30 րոպե։

© Sputnik / Լաուրա Սարգսյան, Կարեն Եփրեմյան
Հյուր շեֆ խոհարարին. ինչպես պատրաստել Արագածոտնի Ագանի

Վանա քաշովի

Եվս մեկ արագ պատրաստվող կերակուր է համարվում Վանի հայերի` Վանա քաշովին։ Ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ է բլղուր, սոխ, համեմունքներ, միս`ցանկալի է պահածոյացրած։ Եթե չգտնեք, հոգ չէ, կարելի է նաև սովորականն օգտագործել։

Լաուրա Սարգսյան, Կարեն Եփրեմյան
Հյուր շեֆ-խոհարարին. ինչպես պատրաստել Վանա քաշովի

Ուտեստը պատրաստելու համար տաքացնում ենք թավան, ձեթի մեջ լցնում ենք կտրտած սոխը, ավելացնում կտրտած միսը (կարելի է ցանկացած միս օգտագործել)։  Երբ միսը պատրաստ կլինի, ավելացնում ենք բլղուր, լոլիկ։ Տապակում ենք մինչև պատրաստ լինելը։ Համեմում համեմունքներով և սամիթով։ Այս ուտեստի համար ևս մոտ մեկ ժամ կպահանջվի, ոչ ավելի։

Տիգրանակերտ

Եվս մեկ բաղադրատոմս, որը կարելի է համարձակորեն կիրառել և ժամանակի մասին չմտածել, ավանդական Տիգրանակերտն է։ Սակայն մի բայց կա. միանգամից երեք տեսակի միս է հարկավոր` հորթի, գառի, հավի։

© Sputnik / Կարեն Եփրեմյան, Լաուրա Սարկիսյան
Հյուր շեֆ-խոհարարին. ինչպես պատրաստել "Տիգրանակերտ" ուտեստը

Բայց առանձնակի չարչարանք չի պահանջում։ Մաքրած և մանր կտրտած միսը տապակում ենք ձեթի մեջ, այնուհետև ավելացնում տապակած կարտոֆիլ։ Ավելացնում սխտորաընկուզային  սոուս, սամիթ և ղանձիլ։ Ուտեստը պատրաստ է։

Վանա Մշոշ

Այս ուտեստի անվանումից հեշտությամբ կարելի է կռահել ծագումը։ Այն տարածված էր Արևմտյան Հայաստանի հայերի շրջանում։ Բաղադրատոմսը  պահպանվել է Հայոց ցեղասպանությունից փրկվածների շնորհիվ։

Այն շատ հեշտ պատրաստման եղանակ ունի։ Նախևառաջ անհրաժեշտ է սոխը տապակել այնքան, մինչև կարմրի, ավելացնել նախապես ջրի մեջ եղած ոսպը։ Եփած ոսպին ավելացնում են` չիր, ընկույզ, համեմունքներ և կանաչի` ըստ ցանկության։

Այս բաղադրատոմսից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր պաս են պահում, սակայն ուզում են որևէ համեղ բան համտեսել։

Թաբուլե

Ի դեպ, ժամանակը խնայելու համար պետք է մենյուի մեջ ավելացնել նաև արևելյան թաբուլե աղցանը։ Հիմնական բաղադրիչներն են` բլղուր, կանաչի, լոլիկ և համեմունքներ։ Թաբուլեն հաճախ մատուցվում է հազարի տերևներով։ Դիետիկ և օգտակար այս աղցանը հիանալի կհամադրվի ամանորյա սեղանի հետ։

© Sputnik / Արամ Ներսեսյան, Լաուրա Սարգսյան
Շեֆ խոհարարին հյուր. Ինչպես պատրաստել «Թաբուլե»

Հայաստանում այն պատրաստում են լոլիկ, մաղադանոս, բլղուր, կարմիր պղպեղ օգտագործելով։ Համեմունքներից ավելացնում քիմիոն, աղ, աղացած սև պղպեղ, կիտրոնի հյութ, ձեթ։ Կանաչին և լոլիկները կտրտում ենք, խառնում նախապես ջրի մեջ պահած բլղուրի հետ, ուտեստը պատրաստվում է 15 րոպեում։

Օջախուրի

Վրացական ավանդական այս ուտեստը նույնպես կարող է թարմություն մտցնել ձեր սեղանի կերակրացանկում։ Այն շատ արագ է պատրաստվում և նվազագույն քանակի բաղադրիչներ է պահանջում։

Ուտեստի անվանումը առաջացել է վրացական «օջախի» բառից, ինչը թարգմանաբար նշանակում է ընտանիք։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է խոզի միս, կարտոֆիլ, սոխ, ձեթ, աղ, պղպեղ, հատուկ սխտորի սոուս։

Միսը կտրտում են մանր կտորների, տապակում թավայի մեջ, ավելացնում մանր կտրտած կարտոֆիլ։ Համեմում աղով և պղպեղով և մատուցում։

1354
թեգերը:
Հայաստան
թեմա:
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (64)
Ըստ թեմայի
Ազգային խոհանոցի հանրահռչակում․ Sputnik Արմենիայի նախագիծն արժանացել է շնորհակալագրի
Համով Հայաստան. Ինչպես պատրաստել ուտեստ առանց տապակելու, եփելու և շոգեխաշելու
Համով Հայաստան․ այդ պայթյունավտանգ կոկտեյլն ինչո՞ւ կդառնա Խոզի տարվա խորհրդանիշը