00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները

© Sputnik / Asatur YesayatnsСитуация на проспекте Азатутян (20 апреля 2018). Ереван
Ситуация на проспекте Азатутян (20 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանից մինչև Ֆրանկլին Գոնսալես. ո՞վ կհաղթի հայկական Ֆեմիդային։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հետհեղափոխական Հայաստանում աղմկահարույց և պակաս կարևոր քրեական գործերի պակաս չկա, իրավապահ մարմինները չեն հասցնում ուսումնասիրել բոլոր գործերը։

Sputnik Արմենիան առանձնացրել է այս տարվա քրեական ամենավառ պատմությունները։

Գեներալ Մանվել Գրիգորյան

Իշխանափոխությանը հաջորդած ամենամեծ իրադարձությունը «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, «Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումն էր (2018 թվականի հունիս)։ Նրան մեղադրեցին ապօրինի զենք պահելու և ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորականների համար նախատեսված պարենամթերքն ու տեխնիկան յուրացնելու մեջ։ ԱԱԾ–ն տեսանյութով ներկայացրեց այն ամենը, ինչ հայտնաբերել էր Գրիգորյանին պատկանող առանձնատանը։ Հասարակությունը հատկապես վրդովվեց, երբ տեսավ, որ դրանց մեջ նաև առաջնագծում կանգնած զինվորներին ուղղված աշակերտական նամակներ կան։

Դատարանը մի քանի անգամ երկարաձգեց Գրիգորյանի կալանքի ժամկետը, թեև պաշտպանական կողմը վստահեցնում էր, որ նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ։ Պետությանը 6 մլրդ դրամանոց նվեր մատուցելն էլ արդյունք չտվեց (Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը և հայտնել, որ Հայաստանի Հանրապետությանն է նվիրում Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը)։

Միայն երկու օր առաջ` դեկտեմբերի 21-ի երեկոյան, դատարանը համաձայնեց 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Գրիգորյանին։

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ

Իրավապահ մարմինների հաջորդ «զոհը» ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն էր։ Նրան ձերբակալեցին 2018 թվականի հունիսի 25-ին, երբ նա թղթադրամներով լցված պայուսակով դուրս էր գալիս բանկից։ Ղազարյանի մոտ նաև 123 հազար դոլար և 436 մլն դրամ հայտնաբերեցին։

Նրան պատկանող «Յանս» ակումբում և տանն իրականացված խուզարկության ժամանակ հայտնաբերվեց շուրջ 3 մլն դոլար։ Մեղադրանք առաջադրվեց ապօրինի հարստացման համար։ Մեկ ամիս անց Ղազարյանին 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակեցին, բայց դա երկար չտևեց։ Նոյեմբերի 15-ին նրան կրկին կալանավորեցին։ Ղազարյանը «հրաժարվեց» իր տան խուզարկության ժամանակ հայտնաբերված, ինչպես նաև բանկային հաշիվներում եղած գումարի մեծ մասից` պատճառաբանելով, որ դրանք ընկերոջ փողերն են։ Պետությանը 6 մլն դոլար փոխանցելու փորձը ձախողվեց. դատարանը կալանքի տակ թողեց Ղազարյանին։

50%-անոց ձերբակալություն

Պետք է նշել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվան հետ քիչ թե շատ առնչվող բոլոր գործերն էլ մեծ աղմուկ բարձրացրին, բայց նրա եղբոր` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին բերման ենթարկելն իսկական սկանդալի վերածվեց։ Թեև դա երկար չտևեց։ Պարզվեց, որ նրա մոտ հայտնաբերած զենքն օրինական է։

© SputnikԱլեքսանդր Սարգսյան
Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Սարգսյան

11 տարվա վաղեմություն ունեցող գործի շրջանակում ձերբակալվեց նաև Սաշիկի որդին` Հայկ Սարգսյանը (սպանության փորձ)։ Նրան ձերբակալեցին «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր Ֆրանսիա մեկնել։ Ավելի ուշ Հայկին ազատ արձակեցին 50 մլն դրամ գրավի դիմաց։

Հետախուզում հայտարարվեց նաև Հայկի եղբոր` Նարեկի նկատմամբ։ Նրա ձերբակալության հանգամանքները զավեշտալի տարրեր ունեին, բայց այդ մասին` քիչ ուշ։

Քրեական հետապնդումից չխուսափեցին նաև նախագահի երկրորդ եղբայրը` Լևոն Սարգսյանն ու նրա դուստրը։ Քրեական գործ հարուցվեց «կանխամտածված սնանկացում» և «հարկերի, տուրքերի կամ պարտադիր այլ վճարումների վճարումից խուսափելու» հոդվածներով։

Լևոն Սարգսյանին պատկանող «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերությունն արդեն փոխհատուցել է պետությանը հասցրած 800 մլն դրամի վնասը։ Քննությունը շարունակվում է։

Տարվա գլխավոր կալանավորումը

Բոլոր քրեական գործերի մեջ ամենաուշագրավը Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված դատական գործընթացն էր։ Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է 2008 թվականի մարտին սահմանադրական կարգը տապալելու մեջ (Հայաստանի ժամանակակից պատմության ամենացավոտ փուլերից մեկը)։ Նրա կալանավորումը բուռն արձագանք առաջացրեց և քննարկման առարկա դարձավ հասարակության շրջանում։

© Sputnik / Asatur YesayantsՌոբերտ Քոչարյան
Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյան

Դատարանի դահլիճում իրավաբանական վեճերն ուղեկցվեցին քաղաքական հայտարարություններով, դատավորների վրա ճնշումներ գործադրելու մեղադրանքներով, ԱԱԾ և ՀՔԾ պետերի և ՀՀ վարչապետի հեռախոսազրույցների գաղտնալսման հրապարակմամբ։

Դատարանի որոշման բողոքարկումից հետո օգոստոսի 13-ին Քոչարյանն ազատ արձակվեց, բայց դա երկար չտևեց։ Մեղադրանքը բողոքարկելուց հետո Քոչարյանը դեկտեմբերի 7-ին կրկին հայտնվեց ճաղերի հետևում։

Նախկին նախագահն ազատության մեջ գտնվելու ընթացքում մի քանի անգամ հայտարարեց, որ քաղաքականություն է վերադառնում, իսկ իր նկատմամբ հարուցված գործը Փաշինյանի «անձնական վրեժխնդրությունն» է։

Իշխանությունը, բնականաբար, այլ կարծիք ունի։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար և պաշտպանության նախկին նախարար

2008 թվականի գործի շրջանակում իրավապահ մարմինները չսահմանափակվեցին միայն Քոչարյանին կալանավորելով։ Նրա կալանավորմանը հաջորդեց ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու սկանդալային որոշումը։ Նրան մեղադրեցին սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու մեջ։ 2008-ին Խաչատուրովը Հայաստանի Զինված ուժերի Երևանի կայազորի պետն էր։ Այդ գործը միջազգային մակարդակի սկանդալի վերածվեց և անդրադարձավ նաև ՀԱՊԿ–ի մյուս անդամների հետ հարաբերությունների վրա։ Խաչատուրովին ազատ արձակեցին գրավի դիմաց, բայց մեղադրանքը չհանվեց։

© Sputnik / Asatur YesayantsՅուրի Խաչատուրով
Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները - Sputnik Արմենիա
Յուրի Խաչատուրով

Երևանը ՀԱՊԿ երկրներին առաջարկեց կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխարինելու գործընթաց սկսել, և դա ապագա գլխավոր քարտուղարի թեկնածության հետ կապված լուրջ տարաձայնությունների պատճառ դարձավ։ Նոյեմբերի 2-ին Խաչատուրովին ազատեցին պաշտոնից։

Քոչարյանից և Խաչատուրովից բացի, Մարտի 1-ի դեպքերի համար մեղադրանք ներկայացվեց նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։ Քննչական մարմինները նրա գործողություններում սահմանադրական կարգը տապալելուն ուղղված քայլեր գտան։ Բայց իրավապահ մարմինները չկարողացան կալանավորել Հարությունյանին, որովհետև նա Հայաստանում չէր։ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։

Հեռուստաընկերության սեփականատեր

Խոշոր գործարար, Հ2 հեռուստաընկերության և «Տոյոտա Երևան» ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, որին համարում են Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից մեկը, կալանավորվեց հոկտեմբերին։ Քննչական կոմիտեն Մայրապետյանին կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանք ներկայացրեց։

Ситуация у Генеральной прокуратуры Армении (14 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Կոռուպցիոն խոշոր խաչմերուկ». Փաշինյանը խոսեց Սամվել Մայրապետյանի կալանքի մասին

Քրեական գործի համար հիմք դարձավ գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքը։ Կինը պնդում էր, որ Մայրապետյանը միջնորդ է հանդիսացել նախկին իշխանություններին, այդ թվում Քոչարյանին կաշառք փոխանցելու ժամանակ։

Որոշ ԶԼՄ–ների ղեկավարներ, ինչպես նաև մտավորականության ներկայացուցիչներ նամակով դիմեցին Փաշինյանին և կոչ արեցին փոխել Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Սակայն մինչև փետրվարի 6-ը նա կալանքի տակ է լինելու։

Հայ «Ֆրանկլինը»

ԱԺ արտահերթ ընտրության նախաշեմին Չեխիայի մայրաքաղաքում Ինտերպոլի աջակցությամբ հայտնաբերվեց Ֆրանկլին Գոնսալեսը։ Հարց է ծագում` ի՞նչ կապ ունի Հայաստանը։

Պարզվեց` Գոնսալեսի անվան տակ քողարկվել էր Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի ավագ որդին` Նարեկը, որի նկատմամբ հայրենիքում հետախուզում էին հայտարարել զենք, թմրանյութ պահելու և խարդախության համար։

Գվատեմալայի (համաձայնեք, որ բավականին օրիգինալ էր) քաղաքացու անունով անձնագիրը Սարգսյանին չփրկեց Պրահայի ոստիկանությունից։ Ամեն ինչ արվում է նրան հայրենիք վերադարձնելու համար։

Այս ցանկում կարող էին (պետք է) լինեին նաև այլ անձինք, բայց նրանց առայժմ չեն ձերբակալել (չի բացառվում, որ հետո էլ չձերբակալեն)...

© Photo : official site of the Police of RAՆարեկ Սարգսյանը
Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները - Sputnik Արմենիա
Նարեկ Սարգսյանը
Լրահոս
0