Հայկ Ալումյան

Մարտի 1-ը գործիք էր նախ Փաշինյանի դեմ, ապա Քոչարյանի. Ալումյանը` 0038–ի ու գեներալի մասին

318
(Թարմացված է 14:41 22.12.2018)
Նախկին նախագահի փաստաբանը համոզված է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում, Մարտի 1-ի գործն էլ դարձել է գործիք։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի— Sputnik. Մարտի 1-ի գործը քաղաքական հաշվեհարդար իրականացնելու գործիք է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ քրեական գործի նյութերում ու դրանից զատ կան բազում օպերատիվ տվյալներ, որոնք կարող են օգտագործվել այս կամ այն ներկա ու նախկին պաշտոնյայի դեմ։

Քոչարյանի փաստաբանը հայտարարեց, որ մարտի 1-ի գործն այսօր ուղիղ ուղղորդվում է գործող իշխանությունների կողմից։ Նրա խոսքով` նախ գրվել է գործի սցենարը, հետո սկսել են դրա տակ հարմարեցնել ապացույցները։

«Փաշինյանը ժամանակին, երբ իր նկատմամբ դատավարություն էր ընթանում, ասում էր` ես մեղավոր չեմ, մեղավոր է ռեժիմը` նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին, այնուամենայնիվ դատարանը համարեց, որ ինքն է մեղավոր և ոչ միայն, այլև Ալեքսանդր Արզումանյանն ու մնացածները. մի քանի տասնյակ դատավճիռներ կան։ Երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, ու բոլոր ուժային լծակները հայտնվեցին նրա ձեռքում, հանկարծ գործը փոխվեց ու հիմա գնում է այնպես, ինչպես Փաշինյանը 2009թ–ին ասել էր»,– ասաց Ալումյանը` հավելելով, որ մարտի 1-ի 10 զոհերի սպանության բացահայտումը ոչ այսօր, ոչ էլ նախորդ 10 տարիներին այդ գործը քննողներին չի հետաքրքրում։

«Այդ օպերատիվ տվյալներն այն ժամանակ էլ, այսօր էլ ԱԱԾ–ի ձեռքում են։ Եթե նախկինում դրանք հասանելի էին Ռոբերտ Քոչարյանի համար, ապա այսօր արդեն հասանելի են նոր իշխանություններին» ,– ասաց Ալումյանը։

Բացի այդ, փաստաբանն այսօր որոշ տեղեկություններ հայտնեց 2008թ–ին ստացված օպերատիվ տեղեկություններից։

Նրա խոսքով, 2008թ–ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, երբ ընդդիմության առաջնորդը հայտարարեց, որ չի ընդունում ընտրության արդյունքները, և բողոքի ակցիաներ սկսվեցին Ազատության հրապարակում, սկսեցին օպերատիվ տեղեկություններ ստացվել, որ որոշ մարդիկ փորձում են բանակը ներքաշել այս գործողությունների մեջ, որպեսզի զինվորականները գան ու իրենց զենքը շրջեն իշխանությունների դեմ։

«Կային տվյալներ, որ պաշտպանության երկու փոխնախարարները բացահայտ հայտարարել են, որ միանում են ցուցարարներին, կար գործող զինվորական դատախազ, որը ցույց է անում պարոն Տեր–Պետրոսյանի հետ Ազատության հրապարակում։ Գիշեր–ցերեկ ընթանում էին ԵԿՄ բարձրաստիճան սպաների մասնակցությամբ քննարկումներ` ցուցարարներին միանալու հարցով, և Մանվել Գրիգորյանն արդեն հայտարարել էր, որ ցուցարարների հետ է։ Ստացվում էին օպերատիվ տվյալներ, որ որոշ զորամասերում արդեն աշխատանքներ են տարվում անձնակազմի հետ` ցուցարարներին միանալու հարցով։ Կային տվյալներ, որ Հատուկ գնդի 80 տոկոսը կարող էր միանալ ցուցարարներին»,– ասաց Ալումյանը` հավելելով, որ Քոչարյանի մեղադրանքի հիմքում այսօր դրված հայտնի 0038 հրամանը ուղիղ կապ ուներ հենց այդ օպերատիվ տեղեկությունների հետ և հնարավոր արյունահեղ զարգացումները կանխելու նպատակ ուներ։

«0038 հրամանն իր դերն ունեցել է, որ բանակը չի ներքաշվել այդ գործողություններին, և մինչև մարտի 1-ը այդ ամենին ծառայել է։ Մարտի 1-ի իրադարձություններն այս հրամանի հետ ընդհանրապես կապ չունեն»,– հայտարարեց փաստաբանը` նշելով, որ երբ հրամանը քննության ավարտին գաղտնազերծվի, հանրությունն առիթ կունենա համոզվելու դրանում։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության` Վերաքննիչ դատարան։

Դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարան մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Այս որոշման համաձայն, նույն օրը երեկոյան ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվել էր։

318
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (254)
Գրիգոր Արեշյան

Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը

2
(Թարմացված է 15:30 03.08.2020)
Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում` Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երևանում մահացել է Հայաստանի ամենահայտնի հնագետներից մեկը` Գրիգոր Արեշյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ 71–ամյա Արեշյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել։

Արեշյանը ծնվել է գիտնականների ընտանիքում։ 1991-92 թվականներին հրավիրվել է պետական ծառայության, եղել է Հայաստանի պետնախարար (այս պաշտոնը գոյություն է ունեցել մինչև 1995 թվականը)։

Ավելի ուշ մեկնել է ԱՄՆ, որտեղ դասավանդել է Չիկագոյի և Լոս Անջելեսի (UCLA) համալսարաններում ։ Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500-ամյա ոտնամանը։

«Հիմա երկար խոսել չեմ կարող, դժվար է առանց հուզմունքի հիշել։ Շուտով մենք մահախոսական կկազմենք, որում կրկին կպատմենք այդ մարդու ձեռքբերումների մասին։ Նա Երևանի պետական համալսարանի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիրներից էր, պեղումներ է կատարել Արենիում և մի շարք այլ վայրերում, որոնք վերաբերում են մեր հնագույն պատմությանը: Բացի այդ, նա գիտեր ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն, աշխատանքներ էր հրատարակում աշխարհի առաջատար հնագիտական պարբերականներում։ Նրա սկսած նախագծերից շատերը դեռ պետք է ավարտին հասցվեն»,– ասաց Ավետիսյանը։

Նշենք, որ Գրիգոր Արեշյանի պապը՝ Գրիգոր Արեշյանը, Խորհրդային Հայաստանում հիմնադրել է Հայաստանի առաջին մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը, ապա դրան կից մանկաբարձական դպրոցը (1920), որտեղ մանկաբարձություն և գինեկոլոգիա է դասավանդել։ Նրա անունով է կոչվել Երևանի 1-ին հիվանդանոցի մանկաբարձական կլինիկան։

2
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները
Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց
Եվս 8 մահ Հայաստանում. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 57 տարեկան էր
Город Алаверди, Лори

Չստացված գողություն Ալավերդիում․ դիմակավորված ու զինված հարձակվել են զարդերի խանութի վրա

13
(Թարմացված է 15:01 03.08.2020)
Զինված անձինք հարձակվել են վաճառողուհու վրա, կապել նրա բերանն ու ձեռքերը, բայց այդպես էլ չեն կարողացել խանութից գողություն անել։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Դիմակավորված և զինված երկու անձ փորձել են թալանել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Մանկիկ» ոսկե զարդերի խանութը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին, առավոտյան 09:00-ի սահմաններում։ Երկու հոգի մտել են խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կապել նրա բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ, նրա կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով, պահանջել և վերցրել են խանութի չհրկիզվող պահարանի բանալիները: Սակայն նրանք ո՛չ բանալիներով, ոչ էլ դեպի չհրկիզվող պահարանն ուղղված կրակոցներով չեն կարողացել բացել այն և փախել են։

Ըստ ՔԿ տեղեկությունների՝ այնտեղ կային շուրջ 10 մլն դրամ արժողությամբ զարդեր։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ապօրինի զենք կրելը):

Ավազակային հարձակում Սյունիքում. դանակի սպառնալիքով կնոջից զարդեր ու հեռախոս են գողացել

Համաձայն shamshyan.com կայքի տեղեկությունների՝ խանութը պատկանում է ոստիկանության նախկին աշխատակից Գարեգին Հախինյանին։

Ձեռնարկվում են գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

13
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, ավազակային հարձակում, դիմակ, խանութ, Ոսկի, Ալավերդի, գողություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ
Ավազակային հարձակում է կատարվել Երևանի հանրախանութներից մեկում. տեսանյութ
Ավազակային հարձակում Լոռու մարզում. թալանել են 75–ամյա կնոջը