00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտե՞ղ է հիմա Մանվել Գրիգորյանը. փաստաբանի պատասխանը

© Sputnik / Asatur YesayantsГенерал Манвел Григорян с помощником Месропом Манукяном
Генерал Манвел Григорян с помощником Месропом Манукяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրավի դիմաց ազատ արձակված Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը վստահեցնում է, որ գեներալին ազատ արձակելու հիմնավորումների մեջ առողջական վիճակը միակն ու հիմնականը չէր։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Կալանքից ազատված Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը չի ուզում հայտնել Գրիգորյանի գտնվելու վայրը։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Ճիշտն ասած` գտնվելու վայրը չեմ ուզենա բարձրաձայնել։ Նա գտնվում է հարազատների ու մտերիմների հետ»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է առողջական վիճակին, ապա, ըստ փաստաբանի, կարող է թյուրըմբռնում լինել, որովհետև երբ Մանվել Գրիգորյանը երեկ մեկուսարանից դուրս էր գալիս, լրագրողի «ինչպես եք զգում» հարցին պատասխանեց` շատ լավ։

««Շատ լավ» ասելով` նա նկատի ուներ, որ ազատության մեջ է, թե չէ առողջական վիճակը առաջվա պես շատ վատ է։ Կոնկրետ երեկ շաքարի ցուցանիշը եղել է 22.2։ Չեմ ուզի` տպավորություն ստեղծվի, թե Մանվել Գրիգորյանը շատ առողջ ու առույգ էր, և նրան ուղակի բաց թողեցին»,– ասաց նա։

Մկրտչյանի խոսքով` միևնույն ժամանակ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու հիմնավորումների մեջ առողջական վիճակը միակը և հիմնականը չէր։

«Դատարանը հաշվի է առել մի շարք հանգամանքներ և այդ թվում, բայց ոչ առաջինը, նաև առողջական վիճակը»,– ասաց նա։

Փաստաբանն անդրադարձավ նաև Էջմիածնում կազմակերպված երեկված ակցիային։

Генерал-лейтенант Манвел Григорян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանը դուրս եկավ մեկուսարանից

«Երեկ անձամբ ականատես եմ եղել Մանվել Գրիգորյանի հարազատների ընկերների, բարեկամների, կողմնակիցների այցելություններին, որոնք բողոքի ակցիայի հետ համեմատած մարդաշատությամբ շատ ավելի գերակշռող էին։ «Շատ» բառը այստեղ օգտագործում եմ թեթև համեմատության մեջ, որովհետև համեմատական աստիճանը մոտավորապես 15-20 անգամ գերակշռող էր։ Այնպես որ բողոքի ակցիա անվանել նեղ անձնական շահերից դրդված կամ մոլորության մեջ գցած անձանց, որոնց դուրս էին բերել ցուրտ փողոց, չեմ կարող ասել, որ ինքնաբուխ բողոքի ակցիա էր, որովհետև ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կոչերին ուշադրություն դարձնելու դեպքում հասկանալի է դառնում` որտեղից են ուղղորդվում և կոնկրետ ինչ անձանց շահեր են պաշտպանում այդ, այսպես կոչված, բողոքի ակցիա կատարողները»,– ասաց փաստաբանը։

Մկրտչյանի խոսքով` եթե իրենք հասկանան, որ Մանվել Գրիգորյանի տեղաշարժին, նրա ընտանիքի և հենց գեներալի անվտանգությանը սպառնացող ինչ–որ քայլեր են լինելու, կդիմեն պատկան մարմիններին։

«Այդ բողոքը կազմակերպված էր ընդդեմ իշխանության, ընդդեմ արդար դատավարության, ընդդեմ օրինականության։ Եվ եթե դրա նկատմամբ լինեն ավելի շատ ոտնձգություններ, ապա մենք դրանից պաշտպանվելու ձևը շատ լավ գիտենք։ Դրա պատասխանը ոստիկանությունում է»,– շեշտեց փաստաբանը։

Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը շարունակելու է բուժում ստանալ։ Հրավիրված մասնագետն արդեն Հայաստանում է, և կալանքից ազատված պատգամավորը մոտ ապագայում կանցնի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։

«Թե ինչ ռեժիմով կլինի, չեմ կարող մանրամասնել։ Նկատի ունեմ` ստացիոնար,թե ամբուլատոր, բայց ամեն դեպքում բժշկական լուրջ միջամտությունների ու պրոցեդուրանի կարիք կան, և դրանք այսօրվանից կսկսվեն»,– ասաց փաստաբանը։

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Չկա փաստ, որ վկայում է`Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ

Sputnik Արմենիան հետաքրքրվեց` իսկ Սեյրան Սարոյանն այցելե՞լ է Մանվել Գրիգորյանին։

«Իմ տեղեկություններով` նա երկրում չէ։ Իսկ այլ միջոցներով կապ ունեցել է, թե ոչ, չգիտեմ»,– ասաց նա։

Երեկ` դեկտեմբերի 21-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նրան ազատ արձակեցին 25 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Լրահոս
0