00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարություններ, որ կոնկրետ անձանց համար էին ստեղծվել. տնտեսագետը՝ օպտիմալացման մասին

© Sputnik / Asatur YesayantsСотрудники министерства диаспоры и культуры собрались перед зданием правительства Армении (21 декабря 2018). Еревaн
Сотрудники министерства диаспоры и культуры собрались перед зданием правительства Армении (21 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Վահան Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանում գործող պետական կառավարման համակարգը ժամանակին ստեղծվել է քաղաքական որոշակի նկատառումներից ելնելով, ոչ թե տնտեսական նպատակահարմարությունը հաշվի առնելով։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Պետական կառավարման ոլորտի բարեփոխումները միշտ ցավոտ են, նման դեպքերում մարդկանց որոշ շերտերի ու խմբերի շահերը խոցվում են։ Հայաստանը ևս բացառություն չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց տնտեսագետ Վահան Խաչատրյանը` մեկնաբանելով նախարարությունների թվի կրճատման ու ընդհանուր առմամբ պետական ապարատի օպտիմալացման թեման։

Сотрудники министерства диаспоры и культуры собрались перед зданием правительства Армении (21 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մեկն էլ` գեղեցիկ երիտասարդի համար. որո՞նք են նախարարությունների կրճատման պատճառները

Արդեն հիմա հայտնի է, որ օպտիմալացումն անդրադառնալու է մշակույթի ու սփյուռքի նախարարությունների վրա. մշակույթի նախարարությունը միանալու է կրթության նախարարությանը, իսկ սփյուռքինը «ձուլվելու» է ԱԳՆ–ին։ Իշխանության նախաձեռնությունը դուր չի եկել գերատեսչությունների մի քանի տասնյակ աշխատակիցներին։ Դեկտեմբերի 21–ի առավոտյան նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց։

Խաչատրյանի խոսքով` դեռ խորհրդային տարիներին ուռճացված պետական ապարատը թույլ չէր տալիս արդյունավետ աշխատել։ Նա կարծում է, որ կառավարությունը պետք է պարզաբանումներ տա` ինչ արդյունք կտա օպտիմալացումը։

«Ծախսերի կրճատումից բացի, պետք է նաև պարզել` ինչ դրական փոփոխություններ է խոստանում օպտիմալացումը կառավարման առումով։ Եթե պարզաբանեն` ինչով է պայմանավորած մի քանի նախարարությունների ձուլման անհրաժեշտությունը, ապա ես օպտիմալացումը կհամարեմ տրամաբանական ու հիմնավորված», – ավելացրեց Խաչատրյանը։

Նա նշեց, որ պետական կառավարման գործող համակարգը ժամանակին ստեղծվել է քաղաքական նկատառումներից ելնելով, ոչ թե հաշվի առնելով տնտեսական նպատակահարմարությունը։ Պետք էր մեկին նախարարի պաշտոն տալ, և նրա համար նոր գերատեսչություն էին ստեղծում։

«Վաղ թե ուշ մեկը պետք է զբաղվեր այդ հարցով։ Ու եթե Փաշինյանը կարծում է, որ հենց ինքը պետք է ուղղի նախորդների սխալները, թող ուղղի։ Իհարկե, դա ամենահաճելի գործը չէ։ Նա ստիպված է ցավոտ բարեփոխում անել։ Կառավարության գործողությունները հասարակական որոշակի դժգոհություն են առաջացնում, բայց երկարաժամկետ հեռանկարում դրանք արդյունք կտան», – կարծում է տնտեսագետը։

Նրա խոսքով` գրեթե բոլոր գերատեսչություններում ու պետական կառույցներում ավելորդ միավորներ կան, հիմա այդ հաստիքները կփակվեն։ Միաժամանակ աշխատակիցների շարքում շատ են թոշակի տարիքի մարդիկ։ Գործող օրենսդրության շրջանակում նրանց պետք է վաստակված հանգստի ուղարկել։

Հաջորդ քայլով կառավարությունը պետք է որոշի պետական ապարատի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ մարդկանց թիվը։

Հիշեցնենք` ընդհանուր առմամբ կառավարության կառուցվածքի բարեփոխման արդյունքում նախարարությունների թիվը նախատեսվում է 17–ից հասցնել 12–ի։

Լրահոս
0