Ավագանու նիստ, արխիվային լուսանկար

«Դուք խայտառակ եղաք, պարոն Մարության». Անի Սամսոնյանը` աղբահանության խնդրի մասին

473
(Թարմացված է 14:52 21.12.2018)
Ավագանու անդամը դժգոհ է նորընտիր քաղաքապետի աշխատանքից։ Նա իր դժգոհությունն ապացուցող փաստարկներ է բերում։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. «3 ամսվա մեր համատեղ աշխատանքի ընթացքում ակնկալիքները շատ ավելի մեծ են եղել Ձեր աշխատանքից: Այս ընթացքում ծագել են մի շարք սկզբունքային հարցեր, որոնց Դուք այդպես էլ լուծում չեք տվել»։ Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը` հավելով, որ եկել է քաղաքապետին տոնածառի հանդեսից մի քիչ շեղելու։

«Դուք խայտառակ եղաք, պարո՛ն Մարության: 2 նամակ եմ գրել այս ընթացքում և երկուսի դեպքում էլ ստացել եմ անհասկանալի պատասխաններ»,–տեղեկացրեց ավագանու անդամը:

Առաջին նամակով Անի Սամսոնյանը խնդրել էր համատեղ հանդիպում կազմակերպել կրթության և գիտության նախարարի, իր և այն ուսուցիչների միջև, որոնք անարդարացիորեն նվաստացվել և վիրավորվել են քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետից:

«Այստեղ ելույթ ունեցա, հարց բարձրացրի, որ Դուք պետք է հեռացնեք այդ անէթիկա պաշտոնյային, բայց նա մինչև հիմա չի հեռացվել: Եվ իմ բերած փաստերին ոչ մի հակափաստարկ չի բերվել: Ինչո՞ւ չեք հեռացնում Աննա Ստեփանյանին»,- հարցրեց նա:

Ապա Ավագանու անդամը նկատեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում տեղ էր գտել աղբահանության երկրորդ օպերատորին ներգրավելու կետը:

««Սանիտեկի» հարցը չի լուծվում: Ես այն եզրահանգմանն եմ գալիս, որ Դուք չգիտեք՝ ինչպես լուծել այդ խնդիրը և անկարող եք քաղաքը մաքրել աղբից: Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում ֆլեշմոբ անել: Ձեր անձնական և գործնական էջերին ամեն առավոտ, ամեն երեկո ուղարկել աղբի նկարներ: Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի նկարներով»,- ասաց Անի Սամսոնյանը:

473
թեգերը:
Հայկ Մարության
Ըստ թեմայի
Հայկ Մարությանը որոշել է աշխատել Կամո Արեյանի հետ
Վե՛րջ ապօրինի կառուցապատմանը. Մեսչյանը լուրջ խնդիրներ է խոստանում կարգը խախտողներին
Փակե՞լ, թե՞ ոչ․ Կենդանաբանական այգու ղեկավարի և Հայկ Մարությանի կարծիքները տարբեր են