«Պոլոնեզ» համակարգ

Ոմանց համար բիզնես է, մեզ համար` մահացու գործիք. ԱԳՆ–ն` Ադրբեջանին զենք վաճառելու մասին

265
Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը պետք է կանխվի, նշում են Հայաստանի ԱԳՆ–ում։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանին սպառազինություններ առաքելը նպաստում է տարածաշրջանում անկայունությանը։ Այսօր կայացած ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով Բաքվին բելառուսական զենք վաճառելու մասին Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցը։

«Սպառազինությունների մրցավազքը նպաստում է տարածաշրջանի անկայունությանը։ Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է», – ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը միշտ գտնվում է ԱԳՆ օրակարգում։ ԵԱՀԿ նախարարական խորհրդում խնդիրը բարձրացրել է նաև ԱԳՆ ղեկավարը։ Սակայն գերատեսչությունը կոչ է անում այդ հայտարարությունները չշփոթել Հայաստանի հնարավորությունների հետ. երկրի զինված ուժերը պատրաստ են ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։

265
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ–ն կարող է փորձել Երևանին և Բաքվին վաճառել հին զենքը. Կլինցևիչ
Երրորդ երկրների հետ ռազմական համագործակցությունը պետք է քննարկվի ՀԱՊԿ–ում. Զատուլին
Հայաստանը զենքի վերաբերյալ առաջարկ չի ստացել ԱՄՆ–ից. Մնացականյան
Հայկական բանակը կարող է հետ մղել տարածաշրջանային սպառնալիքները. Սիվկով
Կործանիչներ հայոց բանակի համար. մատակարարում՝ ենթատեքստերի ֆոնին
Փաշինյանը Պուտինի հետ քննարկումներում խոսել է Ռուսաստանից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին