ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. «Հրապարակ» թերթի տվյալներով`այս օրերին տարբեր երկրներից Հայաստան են ժամանել մեծ թվով քրեական հեղինակություններ, հիմնականում՝ Ռուսաստանից։ «Նրանք եկել են մասնակցելու քրեական հեղինակություն Արմեն Կանևսկոյի՝ Արմեն Հարությունյանի մահվան հերթական տարելիցին, որը երեկ էր՝ դեկտեմբերի 18-ին»,–գրում է թերթը։
Օրաթերթը հիշեցնում է, որ անցյալ տարի ևս մի քանի տասնյակ քրեական հեղինակություններ եկել էին Հայաստան։ «Հեղափոխությունից հետո ևս, փաստորեն, այս ավանդույթը չի խախտվում։ Թեպետ այս տարին կարող էր բացառություն լինել կամ մի քիչ այլ կերպ դասավորվեր, եթե Արմեն Կանևսկոյի եղբորը՝ Արտյոմին, դատարանը 20 մլն դրամ գրավի դիմաց հոկտեմբերի 17-ին ազատ չարձակեր»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ նրան կալանավորել էին պաշտոնատար անձին անձնագիր կեղծելուն դրդելու մեղադրանքով։
«Երկու օր է՝ քաղաքի էլիտար ժամանցի կենտրոնների ու թանկարժեք հյուրանոցների դիմաց կարելի է հանդիպել դրսից ժամանած հեղինակություններին սպասարկող մեքենաներին։
Քրեական աշխարհի ներկայացուցիչները երեկ այցելել են Արմեն Կանևսկոյի՝ Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին, ապա հացի նստել «Սան Լազարո» սգո սրահում, ինչպես անցյալ տարի։ Մեզ ասացին, որ մոտ 900 մարդ է մասնակցել, որոնց մեջ՝ 10 օրենքով գող։ Նրանք հանգրվանել են քաղաքի թանկարժեք հյուրանոցներում, այդ թվում՝ «Իմպերիալ» և «Մարիոթ»։ Իրենց «ախպոր» հիշատակը հարգելուց հետո նրանք այսօր-վաղը կհեռանան Հայաստանից»,–գրում է «Հրապարակը»:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։
«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։
«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։


