00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու դեպքը չի կարելի քաղաքականացնել. դեսպանը` 102-րդ ռազմակայանի մասին

© Sputnik / Asatur YesayantsЧрезвычайный и полномочный посол России в Армении Сергей Копыркин во время пресс-конференции (18 декабря 2018). Еревaн
Чрезвычайный и полномочный посол России в Армении Сергей Копыркин во время пресс-конференции (18 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոպիրկինը հավաստիացնում է, որ հայ հասարակության արձագանքը միշտ հուզում ու հետաքրքրում է ռուսական դեսպանատանը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հանցագործությանը հաջորդած արձագանքը և լրջությունը լիովին հասկանալի են, բայց Գյումրիում 102–րդ ռազմակայանի հետ կապված դեպքի քաղաքականացումն անթույլատրելի է։ Այսօր` դեկտեմբերի 18-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` նշելով, որ հայ լրագրողի տված հարցի տոնայնությունը շտկման կարիք ունի։

Посольство России в Армении - Sputnik Արմենիա
Չքաղաքականացնել. Գյումրու աղմկահարույց դեպքից հետո դեսպանատունը հայտարարություն է արել

Դեսպանը նշեց, որ իրեն իրավունք չի վերապահում մեկնաբանել Գյումրիում տեղի ունեցած վերջին դեպքը. այդ հարցում գործակցում են քննչական մարմիններն ու ռազմակայանը։

«Իմ տվյալներով` այդ գործակցությունը սերտորեն իրագործվում է Հայաստանի օրենսդրության և այն իրավապայմանագրային փաստաթղթերի հիման վրա, որոնք կանոնակարգում են ռազմաբազայի գործունեությունը», – ասաց նա։

Ինչ վերաբերում է դեսպանատան գործունեությանը, ապա Կոպիրկինը շեշտեց այն պահը, որը, նրա կարծիքով, ռուսական կողմը բազմիցս ընդգծել է վերջին զարգացումների շրջանակում. այդ հարցը չի կարելի քաղաքականացնել։

«Դա, բնականաբար, սարսափելի հանցագործություն է, և ուզում եմ ևս մեկ անգամ ցավակցություն հայտնել մահացած կնոջ հարազատներին և մտերիմներին։ Այդ հանցագործությունը պետք է հետաքննվի, և հանցագործը պետք է պատժվի։ Մեր կարծիքով` այդ գործը քաղաքականացնելն անթույլատրելի է։ Կարծում եմ, որ դա չի նպաստի քննության օբյեկտիվությանն ու արդյունավետությանը։ Եկեք չխանգարենք», – ասաց Հայաստանում ՌԴ դեսպանը։

Сотрудники полиции на месте преступления, Гюмри - Sputnik Արմենիա
Մարդասպանն ազգություն չունի. ԱԱԾ ղեկավարը` Գյումրիում կատարված հանցագործության մասին

Նա կարծում է, որ այս դեպքի առնչությամբ քննչական մարմիններին ուղղորդելու և հասարակական տրամադրություններ ձևավորելու որոշակի փորձեր են եղել։

«Մենք կտրականապես դեմ ենք դրան և չենք հրաժարվում մեր դիրքորոշումից», – ավելացրեց դիվանագետը։

Նրա խոսքով` հայ հասարակության արձագանքը միշտ հուզում ու հետաքրքրում է ռուսական դեսպանատանը, և նույնիսկ Հայաստանի ու Ռուսաստանի կնքած պայմանագրում գրված է, որ ռազմակայանն աշխատում է նաև տեղի բնակչության հետ։

«Մեզ համար շատ կարևոր է, թե ինչպես է տեղի բնակչությունը տեսնում ռուսական ռազմակայանի գործունեությունը, այդ հարցում մենք մշտապես շփվում ենք ռազմակայանի ղեկավարության հետ։ Ցավոք, թեև դա նաև բնական է, հասարակության ուշադրությունը գրավում են նման միջադեպերը, իսկ ահա բազայի համակարգային գործունեությունը, տարբեր ուղղություններով իրականցվող աշխատանքը մնում է ստվերում, դա չի հետաքրքրում ԶԼՄ–ներին։ Ռազմակայանի գործունեությունն անաչառ լուսաբանելու ցանկություն ունեցող լրատվամիջոցներին օգտակար կլիներ լուսաբանել նաև այդ ոլորտները», – նշեց Կոպիրկինը։

102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողը կալանավորվել է

Հիշեցնենք` Գյումրիում 57 տարեկան կնոջ մահվան առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել է 102-րդ ռազմակայանի զինծառայողներից մեկը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ կնոջ սպանության կասկածյալը ռազմակայանի պայմանագրային զինծառայողներից մեկն է, սակայն Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքեց այդ տեղեկությունը։

Ավելի ուշ զորամասի հրամանատարությունը Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսություն ներկայացուցիչների և ՀՀ ոստիկանության հետ համատեղ պարզել էր, որ ռուս զինծառայողն առնչություն չունի այդ դեպքի հետ։ Այժմ կասկածյալը մեկ այլ զինծառայող է, որը կալանավորվել է դեկտեմբերի 13-ին։

Լրահոս
0