Տիգրան Մուկուչյան

Ի՞նչ պատկեր կունենանք նոր խորհրդարանում. ԿԸՀ–ն ամփոփեց ընտրությունների արդյունքները

221
(Թարմացված է 11:13 16.12.2018)
Վերջնական արդյունքները նախնականից շատ չեն տարբերվում։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ներկայացրեց 2018 թ.–ի դեկտեմբերի 9–ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները։ Բոլոր` 2010 ընտրատեղամասից ստացված տվյալներն ամփոփեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Այսպիսով, ձայների ճնշող մեծամասնությամբ` 70.42%, «Իմ քայլը» դաշինքը նոր ԱԺ–ում կունենան ամենամեծ թվով պատգամավորները։ Դաշինքնի օգտին քվեարկել են 888 864 ընտրող։ Ինչպես և նախօրոք էր հայտնի, խորհրդարանական 2–րդ ուժը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 8.26% ձայներով։ Կուսակցության օգտին քվեարկել են 103 801 ընտրող։ Իսկ «Լուսավոր Հայաստանի» օգտին քվեարկել են 80 047 մարդ, նրանք դարձել են խորհրդարանական 3–րդ ուժը` հավաքելով քվեարկողների 6,37% ձայները։

Խորհրդարան չանցած ուժերի օգտին ՀՀ ընտրողները քվեարկվել են հետևյալ կերպ։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 4.70%–ը, կամ նրանց օգտին քվեարկել են 59 083 ընտրող։ «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%, նրանց ձայն է տվել 8 514 ընտրող։

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ստացել է 3.88%–ը ձայն. նրանց համակիրների թիվը 48 816 է։ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ստացել է ձայների 0.51%–ը, կամ նրաց օգտին քվեարկել է 6458 մարդ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%` 4121 ընտրողով, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը` 25 776 ընտրողով։ «Օրինաց երկիր» կուսակցությունը ստացել է ձայների 0.99%–ը, նրանց օգտին ձայն է տվել 12 393 ընտրող, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը կամ 22 868 ընտրող։

Անվավեր է ճանաչվել 4706 քվեաթերթիկ։

Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։

221
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
Ըստ թեմայի
Սարգսյանը շնորհավորել է ԱԺ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերի ղեկավարներին
Արթուր Բաղդասարյանը որոշել է հեռանալ քաղաքականությունից ու կուսակցությունից
Ունենք հասուն ընտրող, բայց ոչ նույնքան հասուն խորհրդարան. Հասմիկ Շափաղաթյան