00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա հրաժարվում է հարստանալ․ ինժեներ Հովհաննիսյանն ու նրա գործարանը Ստեփանավանում

© Sputnik / Aram NersesyanЗавод "ВЧЭО-Плазма", Степанаван
Завод ВЧЭО-Плазма, Степанаван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստեփանավանի գործարանում 90-ականներին և 2000-ականներին ոչ մի հաստոց չեն վաճառել։ Դեռ ոչ վաղ անցյալում այստեղ շարունակում էին բարձր հաճախականությամբ տրանսֆորմատորներ արտադրել։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

«Корабли лежат разбиты, сундуки стоят раскрыты»․․․ 80-ականների երեխաները հիանալի հիշում են այս երգն ու Սահակյանցի մուլտֆիլմերի մյուս գոհարները։ Եվ ոչ միայն երեխաները, որովհետև աշխատանքային օրվանից հետո այդ մուլտֆիլմերը մեծ հաճույքով դիտում էին նաև ծնողները։

Այն ժամանակ քչերը կարող էին պատկերացնել, որ մի քանի տարի հետո ոչ միայն «աշխատանքային օր» չեն ունենա, այլ նաև գործարանի դարպասներից կսկսեն հաստոցներով բեռնված ավտոմեքենաներ դուրս գալ։ Տեսարանը գուցե նման էր երգին, բայց զվարճացնելու տարրեր չուներ։

«Դե հա, ես տնօրենն եմ», - ժպտալով ասում է ստեփանավանցի Ժիրայր Հովհաննիսյանը։ Շատերի համար Ստեփանավանը հանգստավայր է (ամռանը երևանյան շոգից ու տոթից հետո այնտեղ չես հագենում օդից), որտեղ ամառանոցներ ու հանգստյան տներ կա, բայց ասենք, որ այստեղ՝ «ԲՀԷՍ-Պլազմա» գործարանում, խորհրդային շրջանում արտադրել են բարձր հաճախականություն ունեցող տրանսֆորմատորներ և սարքավորումներ պլազմային կտրվածքի համար։

Նա նստում է գործարանի փոքր սենյակում։ Ո՛չ նորոգված պատեր կան, ո՛չ համակարգիչ։ Մի անկյունում էլեկտրական հին սալօջախ կա։ Շուրջբոլորը վարչական մասնաշենքի դատարկ հարկերն են։ Դիմացը գործարանային արտադրամասերն են՝ նախատեսված 600 հոգու համար։

© Sputnik / Aram NersesyanԺիրայր Հովհաննիսյան
Նա հրաժարվում է հարստանալ․ ինժեներ Հովհաննիսյանն ու նրա գործարանը Ստեփանավանում - Sputnik Արմենիա
Ժիրայր Հովհաննիսյան

«Այստեղ մենք ալյումին ենք հալեցնում տրանսֆորմատորային գալետների համար», - ասում է մեզ Հովհաննիսյանը ձուլման արտադրամասում։ Այդ գալետներից` ոչ ուտելի, բայց անհրաժեշտ, ալյումինե միջնաձողի վրա հավաքում են տրանսֆորմատորի փաթույթը։

«Հետո տրանսֆորմատորի համար ձևվածքը մենք ընկղմում ենք հեղուկ կոմպոզիտային միացության մեջ։ Երբ չորանում է, փաթաթում ենք ապակյա ժապավենով։ Ի դեպ, փաթաթում են կանայք։ Հետո թաթախում են կրեմնիում-օրգանական միացության մեջ, չորացնում վառարանի մեջ։ Հետո լցնում են հալված ալյումինը՝ մեկուսացումը պաշտպանելու համար», - բացատրում է Հովհաննիսյանը։

© Sputnik / Aram NersesyanԳործարանը
Նա հրաժարվում է հարստանալ․ ինժեներ Հովհաննիսյանն ու նրա գործարանը Ստեփանավանում - Sputnik Արմենիա
Գործարանը

Արտադրամասում ոչ մի կին չկա։ Չորս տղամարդկանցով ենք՝ գործարանի տնօրենը, նրա ընկերը և մենք՝ թղթակիցն ու լուսանկարիչը։ Բակում նապաստակների վանդակն է ու շղթայված շունը։

«Էլ ինչ եք ուզում։ Արդեն մի ամիս է՝ պատվեր չկա։ Ամեն ինչ անում ենք, ինչ կարող ենք։ Միայն թե պատվերներ լինեն, այդ ժամանակ էլ աշխատանք կլինի։ Չի լինի ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ, իհարկե։ Այդ ժամանակ 600 մարդ էր աշխատում», - ավելացրեց Հովհաննիսյանը։

© Sputnik / Aram Nersesyan«ԲՀԷՍ-Պլազմա» գործարանում
Նա հրաժարվում է հարստանալ․ ինժեներ Հովհաննիսյանն ու նրա գործարանը Ստեփանավանում - Sputnik Արմենիա
«ԲՀԷՍ-Պլազմա» գործարանում

1991թ-ին, երբ նա դարձել է գործարանի տնօրեն, ապագան աղոտ է եղել։ Ընդ որում` բառի բուն իմաստով։ Շուտով վրա են հասել ցրտերը` առանց գազի և լույսի։ Գործարանում էլեկտրականություն են տվել օրական երեք-չորս ժամ, այն էլ գիշերը (ցերեկը մի քանի ժամով բնակչությանն են տվել)։ Աշխատանքի են գնացել երեկոյան ժամը 11-ին, իսկ տուն են վերադարձել առավոտյան 3-ին։

Հիմա և՛ լույս կա, և՛ գազ, բայց աշխատանք չկա։ Գործարանը մշտապես հարմարվում է շուկայի պահանջներին։ Ներդրողներն այստեղ չեն գալիս․ նոր Հայաստանում ոչ բոլոր գործարարներն են տարբերում հղկման հաստոցը մամլիչից։

© Sputnik / Aram Nersesyan«ԲՀԷՍ-Պլազմա» գործարանում
Նա հրաժարվում է հարստանալ․ ինժեներ Հովհաննիսյանն ու նրա գործարանը Ստեփանավանում - Sputnik Արմենիա
«ԲՀԷՍ-Պլազմա» գործարանում

Գործարանը հիմնադրվել է 1961թ-ին։ Ժիրայր Հովհաննիսյանն այստեղ աշխատում է 1968թ-ից, երբ ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական համալսարանը։ Բոլոր հաստոցներն ու արտադրատեսակներն անգիր գիտի։

– Իսկ ի՞նչ տրանսֆորմատորներ եք արտադրել։

- Սկզբում` ՏՎԴ, հետո` ՎՏՕ, հետո` ջրդեղման տրանսֆորմատորներ։ Եվ վառարանային՝ աղեղային վառարանների համար, որտեղ ապակի կամ մետաղ են հալեցնում։ 10-20-40, 20-40-80, ԱՊՏ-16-250, ԱՊՏ-25-250...

© Sputnik / Aram Nersesyan«ԲՀԷՍ-Պլազմա» գործարանում
Նա հրաժարվում է հարստանալ․ ինժեներ Հովհաննիսյանն ու նրա գործարանը Ստեփանավանում - Sputnik Արմենիա
«ԲՀԷՍ-Պլազմա» գործարանում

Մենք կանգնած լսում ենք ու փորձում ինչ-որ բան հիշել։ Չի ստացվում, եթե երբեք չես տեսել որևէ տրանսֆորմատորի գծագրերն ու դետալները, իսկ յուրաքանչյուր տրանֆորմատորի մեջ ավելի քան 50 դետալ կա։

«Մեծ մասը մենք ենք արտադրում։ Ոչ բոլորը, իհարկե։ Վոլմետրեր, կոնդենսատորներ, ռեզիստորներ բերել են։ Իսկ ձուլվածքը, դրոշմումը, հատումը մենք ենք անում։ Կոմպոզիտային տոգորման համար հունգարական հոսքագիծ կա։ 80-ականներին են տեղադրել։ Գնանք, ցույց տամ», - ասում է նա։

© Sputnik / Aram Nersesyan«ԲՀԷՍ-Պլազմա» գործարանում
Նա հրաժարվում է հարստանալ․ ինժեներ Հովհաննիսյանն ու նրա գործարանը Ստեփանավանում - Sputnik Արմենիա
«ԲՀԷՍ-Պլազմա» գործարանում

Հոսքագիծը տեղում է, ինչպես նաև էլեկտրաէրոզային սարքավորումը, հիդրավլիկ մկրատներով հոսքագիծը, մամլիչները և հաստոցները։ Ոչինչ չեն վաճառել։

Հետխորհրդային տարիներին գործարանը մետաղի ինդուկցիոն թրծման համար տրանսֆորմատորներ է պատրաստել, որոնք վաճառել են Ռուսաստանում և Ուկրաինայում։ Պատրաստել են զոդման սարքեր, մինչև չեն հայտնվել ինվերտորային սարքերը։ Նույնիսկ սարքեր են պատրաստել պլազմային հատման համար։

© Sputnik / Aram Nersesyan«ԲՀԷՍ-Պլազմա» գործարանում
Նա հրաժարվում է հարստանալ․ ինժեներ Հովհաննիսյանն ու նրա գործարանը Ստեփանավանում - Sputnik Արմենիա
«ԲՀԷՍ-Պլազմա» գործարանում

«Աշխատել ենք պատվերից պատվեր։ Երբ հասցրել ենք, եկել ենք։ Խառատը գալիս էր, աշխատում, գնում։ Գալիս էր զոդողը, գործը անում, գնում։ Բոլորին միանգամից չես կարող հավաքել։ Մեկը շինարարությունում է աշխատում, մյուսը ավտոմեխանիկ է, ոմանք էլ մեկնել են Ռուսաստան` արտագնա աշխատանքի։ Նրանք չեն կարող կես տարի սպասել, որ պատվեր լինի», - ասում է նա։

Պատվերներ որոնելիս մտածում են, թե ինչը կարող է պետք գալ հասարակ մարդուն։ 90-ականներին դա այն ամենն էր, ինչով կարելի էր տաքանալ։

© Sputnik / Aram Nersesyan«ԲՀԷՍ-Պլազմա» գործարանում
Նա հրաժարվում է հարստանալ․ ինժեներ Հովհաննիսյանն ու նրա գործարանը Ստեփանավանում - Sputnik Արմենիա
«ԲՀԷՍ-Պլազմա» գործարանում

«ՏԷՆ էինք պատրաստում և կոնվեկցիոն տաքացուցիչներ։ Վաճառում էինք Երևանի Գնունիում։ Մշտապես պահանջարկ ունեին։ Բայց հետո հայտնվեցին չինականները, և արդեն վերջ։ Դետալներ էինք պատրաստում մահճակալների համար։ Բայց այստեղ նույնպես հայտնվեցին էժան չինականները։ Իսկ մարդիկ սկզբից գնին են նայում։ Լավ կյանքից չէ, իհարկե․․․»

Հայտնի չէ, թե այստեղ երբ լավ կյանք կլինի։ Հովհաննիսյանը, որն արդեն 70 անց է, համառորեն հրաժարվում է դրանից։ Իսկ 1991թ-ին պատրաստի բաղադրատոմսը ձեռքի տակ է եղել։

«Նավերն անցնում են ջրի տակ՝ խարիսխներով, առագաստներով․․․ Եթե ուզում ես հարուստ լինել, եթե ուզում ես երջանիկ լինել», ապա պետք է վաճառես հաստոցները և հեռանաս։ Հեշտ ու հասարակ։ Պատվեր պետք չէ փնտրել։ Վճարումներին սպասելու կարիք չկա։ 90-ականներին աշխատել մինչև գիշերվա 3-ը, իսկ հիմա նստել առանց պատվերների նույնպես հարկ չկա․․․

Բայց Հովհաննիսյանը, չգիտես ինչու, մինչև հիմա չի ընդունում «լավ կյանքը»։

Լրահոս
0