Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Չքաղաքականացնել. Գյումրու աղմկահարույց դեպքից հետո դեսպանատունը հայտարարություն է արել

251
Գյումրիում կնոջ մահվան գործով ռուս զինծառայողին կալանավորելուց հետո Հայաստանում ՌԴ դեսպանատունը հորդորել է հապճեպ եզրակացություններ չանել։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպանատունը Գյումրիում ռուս զինծառայողին կալանավորելու առնչությամբ հայտարարություն տարածել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքականացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,– նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողներից մեկը ձերբակալվել է կին հավաքարարի սպանության գործով։

Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել դեկտեմբերի 3-ին Գյումրիում 57 տարեկան կնոջ մահվան առնչությամբ։ Կինը մահացել էր մարմնական ծանր վնասվածքների պատճառով։

Sputnik Արմենիայի աղբյուրի հավաստմամբ` զինծառայողը ձերբակալվել էր ռուսական կողմի հետ համաձայնության արդյունքում քննչական գործողություններ էին իրականացվել ռազմակայանի տարածքում։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ 57–ամյա կնոջ սպանության կասկածյալը ռազմակայանի պայմանագրային զինծառայողներից մեկն է։ Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքեց այդ տեղեկությունը։

Ավելի ուշ զորամասի հրամանատարությունը Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսություն ներկայացուցիչների և ՀՀ ոստիկանության հետ համատեղ պարզել էր, որ ռուս զինծառայողն առնչություն չունի այդ դեպքի հետ։

Այժմ կասկածյալը մեկ այլ զինծառայող է, որը կալանավորվել է երեկ` դեկտեմբերի 13-ին։

251
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ռուս զինծառայողը Գյումրու բնակչի սպանության հետ կապ չունի. ՌԴ դեսպանատուն
Գյումրիում կնոջ սպանության համար ձերբակալված ռուս զինծառայողը ռազմակայանի տարածքում է