102-րդ ռազմակայան

Գյումրիում կնոջ սպանության համար ձերբակալված ռուս զինծառայողը ռազմակայանի տարածքում է

409
Ռազմակայանի տարածքում քննչական գործողություններ են իրականացվում։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողին ձերբակալել են կին հավաքարարի սպանության գործով։ Այս մասին հայտնում է Հայաստանի դատախազությունը։

Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել դեկտեմբերի 3-ին Գյումրիում 57 տարեկան կնոջ մահվան առնչությամբ։ Կինը մահացել էր մարմնական ծանր վնասվածքների պատճառով։

Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնեց, որ զինծառայողը ձերբակալվել է ռուսական կողմի հետ համաձայնության արդյունքում և գտնվում է 102-րդ ռազմակայանի տարածքում։

Ըստ մեր աղբյուրի` ռազմակայանի տարածքում քննչական գործողություններ են իրականացվում։

Հիշեցնենք` ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ 57–ամյա կնոջ սպանության կասկածյալը ռազմակայանի պայմանագրային զինծառայողներից մեկն է։ Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքեց այդ տեղեկությունը։

Ավելի ուշ զորամասի հրամանատարությունը Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսություն ներկայացուցիչների և ՀՀ ոստիկանության հետ համատեղ պարզել էր, որ ռուս զինծառայողն առնչություն չունի այդ դեպքի հետ։

Այժմ կասկածյալը մեկ այլ զինծառայող է։

409
թեգերը:
Հայաստան