Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը պատմեց իր տատի մասին

716
(Թարմացված է 11:08 10.12.2018)
ՀՀ նախագահի տատը հարուստ ընտանիքից է եղել, բայց երբ որոշել է փրկվել ցեղասպանությունից, նա իր հետ թանկարժեք իրեր չի վերցրել. գերադասել է փրկել որդուն ու աստվածաշունչը։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ իր ընտանիքի օրինակով պատմեց, թե ինչպես են հայերը ցեղասպանության արհավիրքի ժամանակ փրկել ամենաթանկը՝ գիրն ու գրականությունը:

«Իմ տատիկը, ով Օսմանյան կայսրությունում ապրող հարուստ ընտանիքից էր, ցեղասպանությունը սկսելուն պես ամեն ինչ թողեց և հեռացավ: Երբ ես երիտասարդ էի, նա ինձ պատմում էր, որ ամեն բան թողեցին, որևէ բան, անգամ հագուստ կամ ոսկի չեն վերցրել, բայց վերցրել էր ամենաարժեքավոր բանը՝ տղային և աստվածաշունչը: Դրանք էին այն արժեքավորը, որոնց համար կյանքը կտար: Դժբախտաբար, որդուն կորցրեց Էջմիածնի ճանապարհին, բայց այդ լուսավոր Աստվածաշունչը բերեց: Այն մինչ օրս կա, պարունակում է ոչ միայն 450 տարվա պատմություն, այլև հիշողությունը կորցրած երեխայի, երեխայի, ով երբեք չմեծացավ, երբեք չափահաս չդարձավ, իր նպաստը չբերեց արվեստին, մշակույթին, բիզնեսին, քաղաքականությանը, երբեք երեխաներ կամ թոռներ չունեցավ: Սա ապրող հիշողություն է, լույսի տաճար»,- ասաց նա:

Նախագահը հայտարարեց, որ 103 տարի անց հայերն ապացուցել են ամբողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթի, ապացույցը Հայաստանի Հանրապետությունն է, դրա ժողովուրդը:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը, որն անցկացվում է Երևանում, նվիրված է կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնահարցերին։

Ֆորումը կազմակերպել է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

716
Ըստ թեմայի
Անակնկալ զանգ նախագահականից. Սարգսյանը պատրաստ է պատասխանել Գևորգի նամակներին
Նախագահը 6 000 000 դրամ է նվիրաբերել կույրերի Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկությանը
Նախագահ Սարգսյանը 1 մլն դրամ նվիրաբերվեց Գյուլագարակի մանկապարտեզին