Էդմոն Մարուքյան

Ո՞վ է Ծառուկյանի հիշատակած Գևորգը. Մարուքյանը բացեց փակագծերը

468
«Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը կատարել է իր ընտրությունը։ Նա պատասխանել է լրագրողների հարցերին, նաև` նախընտրական բանավեճից հետո առաջացած ինտրիգների մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. «Լուսավոր Հայաստանի» համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն իր ընտրությունը կատարել է Հայաստանի այն ներկայի համար, որը սկսվել է և այն ապագայի, որի մասին խոսել է քարոզարշավի ընթացքում։ Այս մասին թեկնածուն հայտնեց լրագրողներին` իր ընտրությունը կատարելուց հետո։

«Այսօր հնի և նորի կռվի ավարտն է։ Ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում շատ ակտիվ գնալ և իրենց քաղաքացիական պարտքը կարատել։ Հանկարծ չկարծեք, որ ամեն ինչ ավարտված է։ Այսօր է ամեն ինչ ավարտվելու»,– ասաց նա։

Մարուքյանը հայտնեց նաև, որ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները ընտրական տեղամասերից խախտումների վերաբերյալ մի շարք մտահոգող տեղեկություններ են ներկայացրել, որոնք իրենք փոխանցել են ոստիկանությանը։

Թե ինչ խախտումների մասին է խոսքը, Մարուքյանը չմանրամասնեց` հավելելով, որ դրանք նոր չեն, այն են, ինչ արվել է բոլոր ընտրությունների ժամանակ։

Լրագրողները Էդմոն Մարուքյանից նաև փորձեցին ճշտել` ով է հեռուստաբանավեճում Գագիկ Ծառուկյանի հիշատակած Գևորգը։

«Գևորգը այն ժամանակ էլ թամամ չի աշխատել ինձ համար»,– կես լուրջ– կես կատակ ասաց Մարուքյանը, ապա հայտնեց, որ Գևորգի հետ ծառայել են բանակում, նա մարզիկ տղա է,որին հետագայում ինքը որպես պաշտպան ներկայացրել է մի քրեական գործով։

«Գևորգը ինձ համոզում էր, որ ես գնայի Ծառուկյանին տեսնեի, բայց ես ասացի` ես ոչ մեկին չունեմ տեսնելու։ Բոլոր առաջարկները մերժվել են, և այդ մերժվածությունը մինչև այսօր նստվածք է տվել։ Ես բոլոր առաջարկներն եմ մերժել ու մնացել եմ անկախ պատգամավոր, մինչև այն պահը, որ ստեղծել եմ «Լուսավոր Հայաստանը»,– ասաց նա ու հավելեց. «Այսօր էլ հազարավոր գևորգներ են աշխատել, հազարավոր մարդիկ են աշխատել մեր օգտին»։

Հիշեցնենք, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նախընտրական բանավեճի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Էդմոն Մարուքյանին հիշեցրել էր ոմն Գևորգի մասին, ով, իր խոսքով, իրեն միջնորդել է ընդունել Մարուքյանին։

468
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Էդմոն Մարուքյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
Ըստ թեմայի
Փաշինյանը կնոջ և դստեր հետ է գնում քվեարկության. լուսանկար
Բիչախչյան. «Ընտրողների վերջնական թիվը 2 573 779 է»
Զվարճալի դեպք Երևանի ընտրատեղամասերից մեկում. «Եկել եմ՝ ասեմ, որ սիրում եմ բոլորիդ»