ՀՀ ՊՆ

Փողը տվել են, ապրանքը չեն ստացել. չարաշահումների նոր դեպքեր ՊՆ–ում

156
(Թարմացված է 13:46 07.12.2018)
Զինվորական դատախազությունը պաշտպանության նախարարությունում հնարավոր չարաշահումների նոր դեպքեր է հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով շուրջ 700 միլիոն դրամի պարտավորություններ չեն կատարվել:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մատակարար կազմակերպությունների հետ կնքված 1 միլիարդ 317 միլիոն դրամ ընդհանուր արժեքով 4 պայմանագրերով պաշտպանության նախարարությունը վճարել է ավելի քան 620 միլիոն դրամի կանխավճար, որոշ դեպքերում կանխավճար է տրվել նույնիսկ 100 տոկոսի չափով։ Բայց շուրջ 230 միլիոն դրամի պարտավորություն չի կատարվել:

Բոլոր կազմակերպությունները նախազգուշացվել են հայտնաբերված խախտումների վերաբերյալ։

Դատախազության դիտարկմամբ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել պայմանագրերը լուծարելու համար։

Այդ գործընթացներում հնարավոր պաշտոնեական հանցագործությունների դրսևորման դեպքերը քննության առարկա դարձնելու, պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով հայտնաբերված փաստերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե` նյութեր նախապատրաստելու համար:

156
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
Ըստ թեմայի
«Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարությունում նոր չարաշահումներ են հայտնաբերվել
Միլիոնավոր դոլարների չարաշահումներ են բացահայտվել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում
Բացահայտվել են պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ. յուրացվել է ավելի քան 8 մլն