Զինվորներ

Այսպիսին է լինելու հայ զինվորի նոր կոշիկը. Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել

432
Զինվորական ծառայություն իրականացնողները շուտով նոր կոշիկներ կհագնեն, որոնց վրա երևում են նաև Սիսն ու Մասիսը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է զինվորական կոշիկի նոր մոդելի լուսանկարները։

«Այսպիսին է լինելու մեր զինվորի համար նոր կոշիկը։ Բարի ծառայություն»,– լուսանկարներին կից գրել է նա։

Հովհաննիսյանի խոսքով` հիմա փորձնական խմբաքանակը զորքերում է։ Նա նշել է, որ լինելու է նաև կոշիկի քաղաքացիական տարբերակը։

432
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն արգելեց սնունդ, կոշիկ, ներքնաշոր ու հագուստ ուղարկել բանակ
Քաղցրաբլիթ և թանապուր. ի՞նչ են ուտում զինվորները հայկական բանակում. լուսանկարներ