Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը խոսեց գաղտնալսման «երկրորդ սերիայի» մասին

366
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վստահ է, որ այսօր հրապարակված հեռախոսազրույցը փրկության օղակ է ոմանց համար։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Գաղտնալսման «երկրորդ սերիան» հրապարակվել է, որովհետև կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է։ Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իր և ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարներ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցին, որն այսօր հրապարակվել է համացանցում։

«Այս գաղտնալսումները հրապարակվում են փրկության օղակ գտնելու համար։ Նախկինում ասել եմ և շարունակում եմ պնդել` սա հայտարարված պատերազմ է ՀՀ–ի նկատմամբ»,– ասաց նա։

Նա նշեց, որ այդ գաղտնալսմանն անդրադառնալու իմաստ չկա, որովհետև ինքն այդ թեմային ավելի վաղ անդրադարձել է Ազգային ժողովում։

Փաշինյանի խոսքով` այդ գաղտնալսումը մոնտաժված է։

«Այնտեղ կան դրվագներ, որոնք կտրտված–հանված են, որոնց մասին ես խոսել եմ սեպտեմբերին ԱԺ–ում»,– ասաց նա։

Նրա խոսքով` որևէ կասկած չկա, որ սա հակահեղափոխության դրսևորում է, որին սպասում ջախջախիչ պարտություն, իսկ կոռուպցիոներներին սպասում են կալանավորումներ, դատավճիռներ։

Նշենք, որ Փաշինյանն այսօր` դեկտեմբերի 5-ին, Facebook սոցիալական ցանցում հրապարակել է իր, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը։

366
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան